03:48 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
219 0 0

Կամո Մովսեսյանն ասում է, որ Երևանի քաղաքապետարան որևէ փաստաթուղթ չի ներկայացրել. միայն աշխատանքային թուղթ է եղել, որը պետք է քննարկվեր։ Երևանի քաղաքապետի խոսնակն էլ պնդում է՝ ուռճացված ծախսեր են ներկայացրել, ինչի համար էլ մերժել են։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. «Ջազի հայկական ասոցիացիայի» նախագահ Կամո Մովսեսյանը հետ է վերադարձնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` իրեն հանձնած ոսկե մեդալը։ Մովսեսյանն այդ մասին հայտարարեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ իր այս քայլի պատճառը Ջազի միջազգային փառատոնի շուրջ ստեղծված վիճակն է։

Նշենք, որ ամենամյա դարձած Ջազի միջազգային փառատոնը Հայաստանում այս տարի չկայացավ, քանի որ Երևանի քաղաքապետարանը չի ֆինանսավորել այն։

«Չորս անգամ մեզ ասում էին, թե կկազմակերպվի այն կամ կչեղարկվի, սակայն ֆորմատի փոփոխությամբ։ Օրինակ, ավանդաբար Կասկադում անցկացնելու փոխարեն սկզբում առաջարկեցին այն թանգարաններում կազմակերպել, իսկ հետո ասացին` Սիրահարների այգում պետք է կազմակերպվի։ Սակայն վերջում մեզ հայտնեցին, թե ֆինանսներ չեն տրամադրելու»,-ասաց Մովսեսյանը։

Նա նշում է, որ Երևանի քաղաքապետարանը որպես պատճառ է բերում ասոցիացիայի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկած աշխատանքային մի թուղթ, որի վրա ո՛չ կնիք կա, ո՛չ էլ ստորագրություն։ Քաղաքապետարանից հայտնել են, թե ուռճացված նախահաշիվ է ներկայացվել, որը կուղարկվի համապատասխան բաժիններ` քննության։

Пресс-конференция председателя армянской Ассоциации джаза Камо Мовсесяна в мультимедийном пресс-центре Sputnik Армения (1 мая 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Կամո Մովսեսյան

Մովսեսյանն ասում է՝ եթե եռօրյա ժամկետում քաղաքապետարանը չներկայացնի որևէ փաստաթուղթ, որը կլինի կնքված և ստորագրված ասոցացիայի կողմից, դիմելու են դատարան՝ իրենց անունը պախարակելու փորձի համար։

«Մեզ հետ որևէ քննարկում չի եղել մեր ներկայացրած աշխատանքային թղթի հետ կապված։ Եթե կասկածներ կային, թող հրավիրեին մեզ, քննարկեինք»,-ասաց Մովսեսյանը։

Նա հավելեց նաև, որ Երևանի քաղաքապետի խոսնակն իրեն ասել է՝ Ջազի միջազգային օրը Երևանի մշակութային միջոցառումների ցանկից հանվել է։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ, ըստ Մովսեսյանի, Երևանի քաղաքապետի 2021-ի բյուջետային ուղերձում նշված է՝ նախատեսված է Ջազի միջազգային օր անցկացնել։

Մովսեսյանը կարծում է, որ իրենց ֆինանսավորում չտրամադրելու պատճառներից մեկն էլ երևի այն է, որ 2019-ին փառատոինին հրավիրել էին «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային, իսկ փառատոնի բյուջեն կրկին 15 միլիոնի սահմանում է եղել։

Մովսեսյանը վստահեցրեց՝ 8 մլն իր միջոցներից ավելացրել է, որպեսզի Ռուբալկաբան Երևան գա և փառատոնը մնա իր վարկանշային բարձրության վրա։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից ասված ուռճացված ծախսերին՝ Մովսեսյանն նշեց՝ որևէ ծախսի մասին չի հրապարակելու, քանի որ կոռեկտ չի համարում ներկայացնել մի թուղթ, որը չի էլ քննարկվել, և որն անգամ փաստաթղթի կարգավիճակ չունի։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ, չնայած այն հանգամանքին, որ փառատոնն արդեն ավանդույթ էր դարձել, քաղաքապետարանը որոշել է չֆինանսավորել Ջազի միջազգային փառատոնը, քանի որ ներկայացված նախահաշվում ուռճացված ծախսեր են եղել։

Հոգեպարար ջազ սահմանին. լուսանկարներ Տավուշում անցկացված Yerevan Jazz Fest փառատոնից

Կարապետյանը հիշեցրեց, որ նախորդ տարի այն տեղի չունեցավ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետևանքով։

«Այժմ էլ կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է լարված մնալ և «Ջազի հայկական ասոցացիայի» դիմումին ի պատասխան` բանավոր քննարկումների ժամանակ նշվել էր, որ հաշվի առնելով ինչպես այդ, այնպես էլ հետպատարազմական իրավիճակը` քաղաքապետարան նախահաշիվ ներկայացվի։ Դրա ուսումնասիրության արդյունքում խիստ մեծ ծավալի ուռճացված ծախսերի վերաբերյալ կասկածներ են ի հայտ եկել, որոնք ուղարկվել են համապատասխան մարմիններ քննության»,–ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` 15 մլն էր ընդհանուր բյուջեն, սակայն կասկածները վերաբերում են նախահաշվում եղած մի քանի միլիոն դրամին։

Օրինակ, այնտեղ տող կար, որ մամուլի ասուլիս պետք է կազմակերպեն, որի համար 500 000 դրամ ծախս պետք է արվեր։ Կարապետյանը նշեց նաև, որ թեև կազմակերպիչները պնդում են, որ փառատոնն անցկացվում է ջազի հանրահռչակման համար, սակայն նախահաշվում ծախսերի 10 տոկոսը ներկայացված է որպես շահույթ։

Կարապետյանը նշում է` եթե դա կոմերցիոն ծրագիր է, ապա պետք է այդպես էլ ասել։

Նշենք, որ Ջազի միջազգային օրը Երևանում անցկացվում է 2012-ի ապրիլի 30-ից սկսած ամեն տարի:

Սթենլի Քլարքի ջազ բենդի երաժիշտը Կասկադում տաբլա է նվագում. նա տեսանյութ է հրապարակել

Ըստ թեմայի

Ջազ, օպերա և Պուշկին. Սթենլի Քլարկը Երևանում պատմեց իր նոր ու մեծ նախագծի մասին
Սիրելի հյուրը Ռեյ Չարլզն էր ու հարազատ ջազը․ ինչպես հայ երգչուհին իրեն գտավ Նյու Յորքում
Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ. ինչ է սպասում ջազի սիրահարներին
Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ մասնակցել է ջազի տոնին. լուսանկարներ
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Երևանի Կասկադ, Երևան, փառատոն, ջազ

Գլխավոր թեմաներ