07:43 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
5710

Համասյանը շնորհավորել է բոլոր այն տաղանդավոր երաժիշտներին, որոնք իր հետ միասին առաջադրվել ու մրցանակի են արժանացել մրցույթում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Անվանի ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը միջազգային «Deutscher Jazzpreis» մրցույթում 2 մրցանակի է արժանացել։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրավյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է երկու մրցանակ ստանալ «Deutscher Jazzpreis»-ից՝ իմ վերջին՝ «The Call Within» ալբոմի համար՝ «Տարվա արտիստ, միջազգային» և «Դաշնամուր/ստեղնաշար» անվանակարգերում»,– իր էջում գրել է Համասյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել «Deutscher Jazzpreis» մրցույթի կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին։ Ինչպես նաև շնորհավորել է բոլոր այն տաղանդավոր երաժիշտներին, որոնք իր հետ միասին առաջադրվել ու մրցանակի են արժանացել մրցույթում։

Տիգրան Համասյանը ծնվել է Գյումրիում, 1987 թվականին։ Դեռ մանկուց` 7 տարեկանից տարվել է ջազով։ Հետագայում Տիգրանի ծնողները տեղափոխվել են Երևան, ինչն ավելի մեծ հնարավորություն է ստեղծել նրա համար` զբաղվելու երաժշտությամբ։

Փառատոններից մեկի ժամանակ ֆրանսիահայ ջազ–դաշնակահար Ստեփան Կոչոյանը այնքան է տպավորվել տաղանդաշատ պատանու կատարմամբ, որ հաջորդ տարի նրան հրավիրել է Ֆրանսիա՝ մասնակցելու համերգների։ Այսպես Համասյանի առջև բացվում են համաշխարհային արվեստի դռները։

2006 թվականին մասնակցել է «Թելոնիոս Մանք ջազ» դաշնամուրային մրցույթին՝ Հերբի Հենքոքի ղեկավարությամբ։
2011 թվականին թողարկվել է նրա առաջին ալբոմը՝ «Ֆեյբլ», «Յունիվերսալի» համար, որը ձայնագրվել է Փարիզում։ Այն վաճառվել է երեսուն հազար օրինակով։ Ալբոմը 2011 թվականին ստացել է «Ֆրանսիական Գրեմմի» մրցանակը։

Տիգրանն այժմ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու հանդես է գալիս համերգներով աշխարհի տարբեր երկրներում։

2009թ.-ին Տիգրան Համասյանը պաշտոնական համերգով այցելել էր Երևան, որտեղ դուետով ներկայացել էր դուդահար և վոկալիստ Դաֆեր Յուսեֆի հետ:

Համասյանն առաջիններից էր, որ աշխարհին տեղեկացրեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության մասին` այն անվանելով մշակութային զտման հերթական փորձ։

Ըստ թեմայի

Ում է կարոտում օրիորդը. Գյումրու Ձիթողցյանների տան գաղտնիքները. լուսանկարներ
Հետ չմնալով Լուվրից ու Էրմիտաժից. Ձիթողցյանների տունը համալրվեց աուդիոգիդ համակարգով
Մանկության երազանք. Տիգրան Ձիթողցյանի կտավով ազդագիրը հայտնվել է Նյու Յորքի կենտրոնում
թեգերը:
Հայաստան, երաժիշտ, մրցանակ, Տիգրան Համասյան

Գլխավոր թեմաներ