00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Միհրան Մախսուդյան
Ժողովրդից մանդատ ստացածներն այսօր պետք է լինեն ժողովրդի կողքին․ Միհրան Մախսուդյան
18:22
5 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միայն դեմ լինելը քիչ է»․ Գառնիի համայնքապետարանի արձագանքը քննադատության է արժանացել

© Sputnik / Aram NersesyanВид на храм Гарни из Хосровского заповедника
Вид на храм Гарни из Хосровского заповедника - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Բաժանորդագրվել
Համայնքապետարանը պնդում է, որ դեռ 2 շաբաթ առաջ համապատասխան գրություն է ուղարկել ՊՈԱԿ, սակայն պատասխան այդպես էլ չի ստացվել։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Գառնիի համայնքապետարանը տեղյակ է եղել Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման մասին և դեմ է արտահայտվել։ Համայնքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է օգոստոսի 19-ով թվագրվող նամակ՝ ուղղված «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին։
Храм Гарни  - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Գառնիում հարսանիքին ոչ թե ռաբիս է հնչել, այլ «Գաթա» և «Ծիրանի». ԿԳՄՍՆ–ի պարզաբանումը
Նամակում նշվում է, որ որպես զբոսաշրջության գրավիչ վայր՝ Գառնի են այցելում մեծաթիվ տուրիստական խմբեր, Հայաստանի տարբեր շրջանների քաղաքացիներ Գառնու հեթանոսական տաճարը տեսնելու համար։ Մարդիկ իրենց հանգիստը փորձում են անցկացնել քաղաքից դուրս։ Այդ մարդիկ, տեղյակ չլինելով, որ տաճարի մուտքը փակ է, չեն կարողանալու տեսնել այն, ինչի համար այցելել են Գառնի։
«Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 19-րդ հոդվածի 5-րդ կետով, ըստ որի՝ հատուկ պահպանվող տարածքներում դրանց գործառնական նշանակությանը և սահմանված իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն արգելվում է, Գառնիի համայնքապետարանը, համայնքի ավագանին, ինչպես նաև համայնքի բնակչությունը դեմ են նմանատիպ միջոցառումներ (հարսանյաց հանդեսի) «Գառնիի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացմանը և մուտքի փակմանը»,- նշված է նամակում։
Համայնքապետարանի տեղեկացմամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին հասցեագրված այս նամակին ի պատասխան գրություն չի ստացվել։
Ուրախ առիթով հյուր էինք. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Շիշ բռնողի» հարսանիքից
Գառնիի համայնքապետարանի այս գրությունն իր հերթին քննադատությունների է արժանացել։ Օգտատերերից ոմանք տարակուսանք են հայտնել, թե ինչու նախատեսվող միջոցառման մասին տեղեկացված համայնքապետարանը հետևողական չի եղել։
«Իսկ ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվել արգելելու նման խայտառակությունը, միայն դեմ լինելը քիչ է։ Հարգելի գառնեցիներ, նմանատիպ կատարվող երևույթները վարակիչ են, և պետք է դուք արգելեք նման խայտառակությունները»,- գրել է օգտատերերից մեկը։
«Հարգելի համայնքապետ, եթե օգոստոսի 19-ից տեղեկացվել եք երեկվա միջոցառման մասին, միգուցե ավելի՞ կոշտ արձագանք էր պետք Ձեր կողմից»,- գրել է մեկ ուրիշը։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ԶԼՄ–ներում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր Գառնիի հեթանոսական տաճարը, լսվում էր ռաբիս երաժշտություն։ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն տարածեց, թե ռաբիսը ոչ թե տաճարի տարածքից, այլ հարակից օբյեկտից է լսվում, իսկ իրենք էլ միջոցառման մասին տեղեկացրել են լիազոր մարմնին և թույլտվություն ստացել։
Ավելի ուշ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ Հայաստանի տուրիզմի կոմիտեն։ Նշվում էր, որ Գառնիի հեթանոսական տաճարում անցկացված փակ միջոցառման կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացվել ոլորտի ներկայացուցիչների կողմից։
Կոմիտեն խոստանում է հետամուտ լինել, որ խնդրի շուրջ լայն քննարկումներ անցկացվեն համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար։
Լրահոս
0