22:34 19 փետրվարի 2017
Ուղիղ եթեր
ԵՐԿՐԱՇԱՐԺ 1988

Բժիշկ Կուդզաևի հիվանդը պատմեց նրա գործած հրաշքի մասին

Ստանալ կարճ հղումը
51030
(7:22 / 47.14Mb / просмотров видео: 172)
© Sputnik. Արամ Ներսեսյան, Կարեն Եփրեմյան, Դավիթ Գալստյան

Sputnik Արմենիային հաջողվել է գտնել օսեթ բժիշկ Կազբեկ Կուդզաևի երկրորդ հիվանդին` Աիդա Սահակյանին, որը պատմեց իր ապաքինման զարմանալի պատմությունը։

Սպիտակի բնակչուհին երկրաշարժի հետևանքով ստացել է կոնքի ոսկորների լուրջ վնասվածք, սակայն բժիշկ Կուդզաևը, որը երկրաշարժից հետո աշխատել է Երևանում, շատ բարդ վիրահատություն է անցկացրել, որի շնորհիվ կինը լիարժեք կյանքով է ապրում։

Հետագա 28 տարվա ընթացքում կինը նորմալ քայլել է և ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանք կատարել։

Վիրահատությունից մեկ տարի անց նա կեսարյան հատման միջոցով առողջ երեխա է ունեցել, մի քանի տարի անց էլ երկրորդ զավակն է աշխարհ եկել։

Աիդա Սահակյանը, ինչպես նաև նրա ընտանիքը՝ երեխաները, որոնք երբեք չեն տեսել Կուդզաևին, նրան հարազատ մարդ են համարում և անսահման շնորհակալ են բժշկին։

Ըստ թեմայի

Sputnik Արմենիան գտել է բժիշկ Կուդզաևի երկրորդ հիվանդին

  • Ստաս Նազարյան
    Last update: 19:34 18.12.2016
    19:34 18.12.2016

    Մեկ ոտքով ծառայեց բանակում և սպորտի վարպետ դարձավ

    Օսեթիայից ժամանած միկրովիրաբույժ Կազբեկ Կուդզաևը Հայաստանում, մասնավորապես Sputnik Արմենիայում, հանդիպեց իր հիվանդներին, որոնց կյանքը փրկել էր երկրաշարժից հետո: Նրանց թվում էր Ստաս Նազարյանը՝ Պարալիմպիկ խաղերի հայ մասնակիցը: Նրա հետ խոսեցինք ունեցած դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին:

    394
  • Գյումրու օդանավակայան
    Last update: 18:31 09.12.2016
    18:31 09.12.2016

    Լենինականն ավերվեց, բայց օդանավակայանը մնաց. պատճառն ու պատմությունը

    Ավիացիոն փորձագետ Դմիտրի Ադբաշյանը մեկն է այն մարդկանցից, ովքեր նախաձեռնեցին Լենինականի, այժմյան՝ «Շիրակ» օդանավակայանի կառուցումը: Ադբաշյանը բացահայտեց գաղտնիքը՝ ինչպես պատահեց, որ երկրաշարժի ժամանակ Լենինականում գրեթե ամեն շենք ու շինություն քանդվեց, իսկ օդանավակայանը մնաց կանգուն:

    147
  • Երկրաշարժ
    Last update: 20:55 08.12.2016
    20:55 08.12.2016

    Կամավորի հուշերը. Սպիտակը ցնցվում էր նաև երրորդ օրը

    Sputnik Արմենիան «Երկրաշարժ» նախագծի շրջանակում հրապարակում է փրկարարական առաջին խմբի կազմում աղետի գոտում աշխատող կամավոր Աշոտ Վարդանյանի հուշերը։

    28
  • Արման Վանեսքեհյան
    Last update: 20:10 08.12.2016
    20:10 08.12.2016

    Հայերը շնորհակալ ժողովուրդ են

    Արման Վանեսքեհյան

    Խոնարհվում եմ Մոլդովայի առջև, որը 1988 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժից հետո մի ամբողջ տարով ապաստան տվեց Կիրովականի (Վանաձորի) միջնակարգ դպրոցներից մեկի սաներին։

    38

Գլխավոր թեմաներ