00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ ոտքով ծառայեց բանակում և սպորտի վարպետ դարձավ

© FB ProfileСтас Назарян
Стас Назарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օսեթիայից ժամանած միկրովիրաբույժ Կազբեկ Կուդզաևը Հայաստանում, մասնավորապես Sputnik Արմենիայում, հանդիպեց իր հիվանդներին, որոնց կյանքը փրկել էր երկրաշարժից հետո: Նրանց թվում էր Ստաս Նազարյանը՝ Պարալիմպիկ խաղերի հայ մասնակիցը: Նրա հետ խոսեցինք ունեցած դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին:

Գոհար Սարգսյան, Sputnik.

Ստաս Նազարյանը հիանալի օրինակ է ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ առողջ մարդկանց համար: Նա կարողացել է լիարժեքորեն հաղթահարել 1988 թվականի երկրաշարժի արհավիրքը, զբաղվել լեռնադահուկային, առագաստանավային սպորտաձևերով, հաջողություններ գրանցել սպորտում և անձնական կյանքում: Հաջողության գրավականը, ըստ նրա, կամքի ուժ ու նպատակներ ունենալն է:

© Sputnik / Asatur YesayantsՍտաս Նազարյանը՝ Sputnik Արմենիայում
Стас Назарян в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Ստաս Նազարյանը՝ Sputnik Արմենիայում

Կյանք՝ փլատակների տակ

Ես փողոցում էի, գնացել էի հաց առնելու, դեռ խանութ չհասած՝ մեծ պարիսպը ընկավ վրաս, հայրս ինձ գտավ, տեղափոխեցին Երևան, ասեմ, որ այդ ամենը շատ արագ կազմակերպվեց: Ես շատ կարճ եմ մնացել փլատակների տակ:

Շատ էի տուժել, երկու ոտքերս սարսափելի վիճակում էին: Տեղափոխեցին ինձ Հանրապետական հիվանդանոց, հետո՝ Միքայելյանի անվան ինստիտուտ:

Վիրահատություններից հետո արթնացա, մորս ասացի՝ մամ, տեսե՞լ ես, որ ոտքս կտրել են, մի ոտք այլևս չունեմ: Բնականաբար, մայրս տեսել էր, բայց ասաց՝ ոչ, չեմ տեսել: Ես էլ ասացի՝ ոչինչ, մամ, կարևորը առողջ եմ, կամ, իմ մեջ ուժ արթնացավ: Արդեն ամեն ինչին սկսեցի մակերեսորեն նայել, մտածում էի՝ կարևորը ողջ եմ, առողջական լուրջ խնդիրներ չունեմ, հատկապես, որ տեսնում էի՝ շուրջս ինչ է կատարվում:

Հաշմանդամությունը չխանգարեց սպորտային հաջողություններին

Անցան այդ ժամանակները: 1989 թվականից ընդգրկվեցի «Փյունիկ» հաշմանդամների միություն, որը նոր էր բացվել, այնտեղ շատ էին երկրաշարժի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ: 3 տարի վերականգնողական ճամբարներ էին անցկացվում, և 93 թվականից սկսեցի հետաքրքրվել սպորտով:

28 տարի անց... Գտնված երազ - Sputnik Արմենիա
28 տարի անց... գտնված երազը
Սկզբում հետաքրքրվեցի լեռնադահուկային սպորտով, հետո ամեն ինչ ավելի լրջացավ: Մի քանի տարի հետո մասնակցեցինք միջազգային մրցումների: 1994 թվականին զբավեցի առագաստանավային սպորտով. ես սպորտի վարպետ եմ այդ մարզաձևում: 1996 թվականին ևս մասնակցեցի Պարալիմպիկ խաղերին: 1998 թվականին մասնակցեցի Ձմեռային Պարալիմպիկ խաղերի լեռնադահուկային մրցումներին, որն անցկացվեց Ճապոնիայում:

2000 թվականին էլ մասնակցեցի Սիդնեյի Պարալիմպիկ խաղերին առագաստանավային սպորտով: Այդպես աշխարհի և Եվրոպայի մի շարք առաջնություններում:

Ուզում եմ ասել, որ 1997 թվականին զորակոչվել եմ հայկական բանակ կամավոր: 2 տարի ծառայել եմ ռազմական ոստիկանությունում:

Նոր սպորտաձև՝ նոր ակնկալիքներով

Արդեն 38 տարեկան եմ, բայց նոր սպորտով եմ սկսել զբաղվել: Կոչվում է անվասայլակային վազք: Մասնակցում եմ մարաթոնների: Հոկտեմբերին եմ վերադարձել Կանադայից: Մարզումներս հիմնականում անցկացնում եմ «Փյունիկի» մարզադահլիճում: Որպեսզի Սպիտակից Երևան շատ չգամ, «Փյունիկն» ինձ նվիրց սայլակի մարզասարքը, սայլակն ամրանում է վրան: Հիմա միայն տանն եմ մարզվում, բայց գարնանն արդեն դուրս կգամ փողոց: Նպատակ ունեմ, որ լավ արդյունքներ ունենամ: Զգում եմ՝ իմ մեջ կա այդ ուժն ու ցանկությունը:

© FB ProfileՍտաս Նազարյան
Стас Назарян - Sputnik Արմենիա
Ստաս Նազարյան

Ուժեղ բազուկների հետ կամքի ուժ է պետք

Բազուկներն իրենց դերն ունեն, բայց միտքդ պետք է առողջ լինի, կամքի ուժ պետք է ունենաս: Ես ուզում եմ ինձ նման մյուսներին հորդորել, որ հույսն իրենց վրա դնեն: Այդ դեպքում կհասնես բարձունքի: Եթե ուժ ունեցար, նպատակ դրեցիր, ամեն ինչ իր հունով կգնա: Իսկ եթե տանը նստես ու սպասես, որ մեկը քեզ համար մի բան անի, տեղում կդոփես:

Լավագույն մարզական ընտանիքը

Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա՝ 2 տղա, մեկ աղջիկ: Արդեն 3 տարի է՝ընտանիքով մասնակցում եմ «Լավագույն մարզական ընտանիք» մրցմանը, 3 տարին էլ առաջին տեղն եմ գրավում և արժանանում ՀՀ նախագահի մրցանակին:

Լրահոս
0