14:16 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Пленарное заседание Госдумы РФ

Նարիշկին. ԵՏՄ–ն կոչված է միացնելու Եվրոպան և Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը

© Sputnik/ Владимир Федоренко
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Այժմ անդրօվկիանոսյան ուժերի ճնշման տակ կանգնեցվել է համաեվրոպական տարածքի ձևավորումը արևմուտք–արևելք գծով` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, նշում է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի  – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) նպատակ ունի ձևավորել Եվրոպայի և Ասիական–խաղաղօվկիանոսյան տնտեսական զարգացման արեալի շղթայում, սակայն անդրօվկիանոսյան ուժերի ճնշման տակ կանգնեցվել է համաեվրոպական տարածքի ձևավորումը, հայտնել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ԵՏՄ երիտասարդ առաջնորդների համաժողովի ժամանակ, որն անցկացվում է խորհրդարանի ստորին պալատում։

«Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) կոչված է լինել Եվրոպայի և Ասիական–խաղաղօվկիանոսյան տնտեսական զարգացման արեալի շղթայումը։ Եվ այժմ անդրօվկիանոսյան ուժերի ճնշման տակ կանգնեցվել է համաեվրոպական տարածքի ձևավորումը արևմուտք–արևելք գծով` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ», – ասել է Նարիշկինը։

Նրա խոսքերով` Ֆրանսիայի նախագահ, գեներալ Շառլ դը Գոլի կոնցեպցիան Միասնական Եվրոպայի` Ատլանտիկայից մինչև Ուրալ, «կարծես մոռացվել է մեր գործընկերների կողմից»։

«Սակայն նման իրավիճակն արագացնում է մեր համագործակցությունը մեկ այլ պայմանական` հյուսիս–հարավ գծով` Մուրմանսկից մինչև Ստամբուլ, Դելի, Շանհայ և Հանոյ` հարավում», – ավելացրել է խոսնակը։

Գլխավոր թեմաներ