00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԷՑ-ը պարզաբանումներ է տվել պարտապանների նկատմամբ դատական հայցերի առիթով

© АРКАэлектрические сети
электрические сети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես նշում է ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյան Սարջանյանը, ՀԷՑ-ը որպես ժամանակավոր միջոց դադարեցրել է որոշ ընկերությունների էլեկտրամատակարարումը, իսկ մյուսների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սպասարկումը շարունակելու մասին

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 4 – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում պարզաբանումներ է տվել դատական հայցերի առիթով, որոնք ընկերությունը ներկայացրել է պարտապաններին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԶԼՄ-ները, ՀԷՑ-ը դատի է տվել մի շարք ընկերությունների՝ պահանջելով նրանցից պարտքերի վճարում օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց:

«Տարբեր ընկերությունների պարտքերը կուտակվել են տարբեր ժամանակահատվածներում: Օրինակ՝ «Նաիրիտի» պարտքը 2010 թվականից, ինչի կապակցությամբ ՀԷՑ-ը երեք անգամ դիմել է դատարան` գումարի բռնագանձման պահանջով և ստացել մոտ 1.2 մլրդ դրամի (շուրջ 2,5 մլն դոլար) բռնագանձման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռներ»,- ասել է Սարջանյանը:

Դեռևս 2009 թ-ին ընկերությունը դիմում էր ներկայացրել դատարան` «Նաիրիտը» սնանկ ճանաչելու պահանջով, որի` վարույթ ընդունվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում «Նաիրիտն» ամբողջությամբ վճարել էր կուտակված պարտքը: Այս պահին դատական նիստը հետաձգվել է ` «Նաիրիտի» գործը հաշտությամբ ավարտելու մասին միջնորդության հիման վրա:

Պարտապանների հրապարակված ցուցակում ընդգրկված «Գլենդել Հիլզն» արձագանքել է ՀԷՑ-ի հրապարակմանը` նկատելով, որ ՀԷՑ-ի կողմից վիճարկվող գումարը «Գլենդել Հիլզ» ընկերության սպառած էլեկտրաէներգիայից չի գոյացել, դա ընկերության պարտքը չէ: Ըստ «Գլենդել Հիլզի»՝ ՀԷՑ-ի կողմից վիճարկվող գումարը գոյացել է Գյումրու «Մուշ 2» թաղամասի բնակչության կողմից տևական ժամանակ էլեկտրաէներգիայի սպառումից։

«ՀԷՑ-ի սխալմունքը տվյալ դեպքում պայմանավորված է այն հանգամանքով, որ բնակարանների սեփականության վկայականները համապատասխան մարմինները բնակիչներին հանձնել են որոշակի ժամանակ անց, և ՀԷՑ-ը` որպես սեփականատեր, ճանաչել է «Գլենդել Հիլզին»,- պարզաբանել են «Գլենդել Հիլզի» հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Դրան ի պատասխան՝  Նատալյա Սարջանյանը հստակեցրել է, որ խոսքը 2012-2013 թվականների դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին «Մուշ 2» թաղամասի բնակիչների կողմից փաստացի օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսի մասին է, որն իր վրա է վերցրել «Գլենդել Հիլզը»: 2013 թ-ի դեկտեմբերից ՀԷՑ-ը դիմել է դատարան, ըստ դատարանի որոշման՝ գումարը ենթակա է բռնագանձման, իսկ 2015թ-ին «Գլենդել Հիլզը» ճանաչվել է սնանկ:

«Հաշվի առնելով այն, որ այս ամենը բավական երկարատև գործընթաց է, արդյունքում՝ որպես ժամանակավոր լուծում, որոշ ընկերությունների էլեկտրամատակարարումը դադարեցվել է: Որոշների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սպասարկումը»,- ասել է Սարջանյանը:

«Օրինակ՝ «Վանաձոր Քիմպրոմի» հետ համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի՝ քիմիական գործարանը պարտավորվել է վճարել ամսական ծախսը` ժամկետանց պարտքի վրա լրացուցիչ գումար չավելացնելով: Հետագայում ինչ-ինչ պայմանավորվածություններ խախտվել են, իսկ որոշ ընկերութունների հետ էլ պարտքի մարման ժամանակացույց է կնքվել»,- նշել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակը:

«Այսինքն, սխալ կլինի ասել, որ ՀԷՑ-ը շարունակել է էլեկտրաէներգիա մատակարարել՝ առանց որևէ քայլ ձեռնարկելու: Կան և դատական գործեր, և տարբեր մոտեցումները` կախված նրանից, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀԷՑ-ի հետ»,- հավելել է Սարջանյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որի գործունեության հիմնական ուղղությունն է բաշխել էլեկտրաէներգիան Հայաստանի սպառողներին, այդ թվում բնակչությանը:

Լրահոս
0