23:08 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Деньги

Ռուսաստանը Հայաստանին 40 մլն դոլարի վարկ կտրամադրի Ոռոգման համակարգերի արդիականացման համար

© Sputnik/ Антон Денисов
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
4 0 0

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մասնակցել է «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի» խորհրդի նիստին, որի շրջանակում հաստատվել է Հայաստանին «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հիմնադրամի միջոցներից 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին հայտը։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik. Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի» խորհրդի նիստին, որի շրջանակում հաստատվել է Հայաստանին «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հիմնադրամի միջոցներից 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին հայտը, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ մամուլի ծառայության հաղորդագրության` հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել աշխատանքները ֆինանսավորման վերջնական ծրագրի նախապատրաստման ուղղությամբ և հաստատել է Հայաստանին «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հիմնադրամի միջոցներից 40 մլն ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով (որից 10 տարին՝ արտոնյալ) վարկ տրամադրելու մասին հայտը։

«Նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրված համայնքներում ոռոգման ջրանցքների վերանորոգում, մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսով, ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գլխավոր թեմաներ