09:42 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Петербургский международный экономический форум 2015 (ПМЭФ). День второй

ՎՏԲ ղեկավար. ԲՐԻԿՍ բանկը Ռուսաստանի համար Համաշխարհային բանկից ավելի կարևոր կդառնա

© Sputnik/ Алексей Даничев
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
5 0 0

Ենթադրվում է, որ բանկը կդառնա ԲՐԻԿՍ պետություններում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման համար զարգացման խոշորագույն ինստիտուտներից մեկը, Համաշխարհային բանկի և ԱՄՀ–ի այլընտրանք

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի  — Sputnik. Զարգացման նոր բանկը (ԲՐԻԿՍ զարգացման բանկը) հեռանկարում ավելի նշանակալի դեր կխաղա, քան Համաշխարհային բանկը, կարծում է ՎՏԲ–ի ղեկավար Անդրեյ Կոստինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երեքշաբթի Ուֆայում անցկացվել է Զարգացման նոր բանկի կառավարիչների առաջին նիստը։ Ենթադրվում է, որ բանկը կդառնա ԲՐԻԿՍ պետություններում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման համար զարգացման խոշորագույն ինստիտուտներից մեկը, Համաշխարհային բանկի և ԱՄՀ–ի այլընտրանք։
 
Բանկի վճարված կապիտալի ծավալը կկազմի 10 միլիարդ դոլար (հինգ երկրներից յուրաքանչյուրի ներդրումը` 2 միլիարդական դոլար)։ Հետագայում, ըստ պահանջի, այսինքն, անհրաժեշտության դեպքում նա կարող է ավելանալ 40 միլիարդ դոլարով։ Թույլտրված (առավել հնարավոր) կապիտալի նշաձողը հավասար է 100 միլիարդ դոլար։

«Այդպիսի կապիտալով բանկն ի վիճակի կլինի ֆինանսավորել նշանակալի նախագծերը, այդ թվում` Ռուսաստանում։ Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այն լուրջ խաղացող կդառնա այդ ոլորտում, և գոնե Ռուսաստանի համար ավելի մեծ դեր կխաղա, քան Համաշխարհային բանկը։ Այսօրվա դրությամբ Համաշխարհային բանկը չի վարկավորում Ռուսաստանին։ Իսկ ահա Զարգացման նոր բանկը Ռուսաստանի համար, հավանաբար, գրավիչ կլինի»,– ասել է Կոստինը RT–ին տված հարցազրույցում։

Գլխավոր թեմաներ