21:20 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Президент России В.Путин провел заседание Совбеза РФ

Ռուսաստանը առաջ է քաշել ԲՌԻԿՍ–ի էներգետիկ ասոցիացիա ստեղծելու գաղափարը

© Sputnik/ Алексей Никольский
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
1210

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ–ն` որպես ԲՌԻԿՍ–ի նախագահ, առաջարկել է ճանապարհային քարտեզ ներդրումային համագործակցության շրջանակում, որի մեջ ներգրավված են շուրջ 50 ծրագրեր և նախաձեռնություններ, այդ թվում` էներգետիկ ասոցիացիայի հաստատման առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը` որպես ԲՌԻԿՍ–ի նախագահ, ներդրումային համագործակցության շրջանակում առաջարկել է ճանապարհային քարտեզ, որում առաջարկված է միավորման շրջանակներում Էներգետիկ միություն ստեղծելու գաղափարը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք խորհրդակցել ենք մեր գործընկերների հետ, արդեն իսկ ճանապարհային քարտեզում ներգրավել ենք շուրջ 50 ծրագրեր և նախաձեռնություններ, այդ թվում` էներգետիկ ասոցիացիայի հաստատման առաջարկը, էներգետիկայում միջազգային ուսումնասիրման կենտրոնի ստեղծումը, ինչպես նաև ձուլող արդյունաբերության միությունը», –հայտնել է Պուտինը Ուֆայում ԲՌԻԿՍ ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։

Նա ավելացրել է, որ սպասում է գործընկերներից իրենց լրացումներին։

ԲՌԻԿՍ կազմում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ։

Գլխավոր թեմաներ