18:01 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Линии электропередачи (ЛЭП) Саяно-Шушенской ГЭС

ԵՏՄ էլեկտրաէներգետիկ շուկան կգործարկվի 2019թ.–ից

© Sputnik/ Илья Питалев
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
2 0 0

ԵՏՄ շրջանակում խորը ինտեգրացման համար որոշվել են տեխնիկական կարգավորման նորմերի և սակագնային պաշտպանության գծով առաջադրված նպատակներին հասնելու ժամկետները և կոնկրետ քայլերը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 14– Sputnik. ԵՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան ծրագրվում է գործարկել 2019թ,–ից, իսկ 2025թ.–ից` գազի, նավթի և նավթամթերքի շուկաները, հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, խորը ինտեգրացիա իրականացնելու համար որոշվել են առաջադրված նպատակներին հասնելու ժամկետները և կոնկրետ քայլերը, որոնք վերաբերում են սակագնային պաշտպանությանը և տեխնիկական կարգավորման նորմերի ընդունմանը։ Օրինակ` միությունում համակարգված էներգաքաղաքականություն անցկացնելու և ընդհանուր սկզբունքների հիման վրա ընդհանուր էներգաշուկաներ ձևավորելու խնդիրը ենթադրվում է իրագործել մի քանի փուլով։

«Բարդությունները, որոնք, անկասկած, կան, և որոնց հետ մենք այսօր բախվում ենք, ինտեգրացիայի արդյունք չեն։ Դրանք կապված են ինտեգրացիայի պակասի հետ, և դա էական խնդիր է։ Եվ ընդհանուր գործընթացի յուրաքանչյուր չինտեգրացված մաս քաղցկեղի բջիջ է, որը ժամանակին չվերացնելու դեպքում սպառնում է վերածվել ուռուցքի։ Համոզված եմ, որ դա տեղի չի ունենա»,– նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն։

Նա հույս հայտնեց, որ դեղերի, բժշկական իրերի, ալկոհոլի, նավթի ու գազի և մի շարք ուրիշ զգայուն թեմաներով բացառումները կվերացվեն։ Նրա խոսքով` ինտեգրացիոն միավորման կառուցումը «միշտ շանս է նրա համար, որպեսզի կառուցվեն նորմերը նոր մակարդակում, ավելի բարձր որակով` հաղթահարելով ազգային և նեղ ոլորտային լոբբիզմը»։

«Եվրամիության օրինակով երևում են իտեգրացիայի բոլոր դրական և բացասական կողմերը։ Այդ առումով ուսուցողական է Հունաստանի հետ կապված իրավիճակը։ ԵՏՄ սխալն ընդլայնումն է` ի վնաս խորացման։ Մեր խնդիրն է չկրկնել սխալները։ Մեր նախագահները միշտ ընդգծում են, որ ԵՏՄ–ն տնտեսական միություն է»,– հայտարարել է Խրիստենկոն։

ԵՏՀ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանի կարծիքով` էֆեկտների շարքում, որոնք, ամենից առաջ գրավել են Հայաստանին եվրասիական ինտեգրացման նախագծում, շուկաների հասանելիությունն է, որոնք ենթադրում են կարգավորիչ նորմերի ողջ համալիրը, որոնք վերացնում են արգելքները ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ուժի տեղափոխման ճանապարհին, ինչպես նաև նախագծի մասնակիցների իրավահավասարությունը և հավասար ներկայացվածությունը։

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Տնտեսական միասնական տարածքի հիմքի վրա և գործում է այս տարվա հունվարի 1-ից։ Ներկա պահին ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, շուտով կազմակերպությանը կմիանա նաև Ղրղըզստանը։

Գլխավոր թեմաներ