21:38 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
СИДОРСКИЙ

Սիդորսկի. ԵՏՄ տնտեսությունը 2015 թվականը կամփոփի նախորդ տարվա մակարդակում

© Sputnik/ Сергей Субботин
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Միության բոլոր երկրներում քայլեր են կատարվում հումքային տնտեսությունից վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսության անցնելու համար, ասել է ԵՏՀ կոլեգիայի արդյունաբերության և ԱԱՀ անդամ Սերգեյ Սիդորսկին։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ԵՏՄ երկրների տնտեսությունը 2015 թվականը կավարտի 2014 թվականի մակարդակում, երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց ԵՏՀ կոլեգիայի արդյունաբերության և ԱԱՀ անդամ Սերգեյ Սիդորսկին։ 

«ԵՏՄ երկրների տնտեսությունը տարին կամփոփի նախորդ տարվա մակարդակում, 1-2 տոկոս կարող է ավելացնել Ղազախստանը, իսկ Բելառուսում կա 2-3 տոկոսի անկում նախորդ տարվա համեմատ, նույն իրավիճակը նաև Ռուսաստանում է։ Ես խոսել եմ Հայաստանի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարների հետ, երկիրը զարգացման բավականին լավ հեռանկարներ ունի»,– ասաց Սիդորսկին։

Նրա խոսքով` Միության բոլոր երկրներում քայլեր են կատարվում հումքային տնտեսությունից վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսության անցնելու համար։

«Մեր ուրվագծած ծրագրերը, այդ թվում` գործակցային շղթաների ընդլայնումը, արդեն այսօր արդյունք է ցույց տալիս ԵՏՄ երկրներում։ Կարծում եմ` այս տարի գիտատար և տեխնոլոգիական ճյուղերը կորոշեն մեր տնտեսությունների ապագան, ԵՏՄ–ն անկում թույլ չի տա»,– ընդգծեց Սիդորսկին։

Այդպիսի ճյուղերի թվում նա նշեց տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսական վերամշակումը` պարզաբանելով, որ այդ հատվածներում ԵՏՄ բոլոր երկրներում աճ է գրանցվում։

Գլխավոր թեմաներ