04:55 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Вино, бутылки вина

Փորձագետ. Հայաստանը կշահի Ռուսաստանում ներկրվող ալկոհոլի թանկացումից

© Winery
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
191 0 0

Ինչպես կարծում է Հայաստանի գինեգործների միության ղեկավար Ավագ Հարությունյանը, ՌԴ–ում ալկոհոլի թանկացումը թույլ կտա հայ արտահանողներին փոխհատուցել ռուբլու արժեզրկման հետևանքով կրած վնասները

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանում ներկրվող ալկոհոլային արտադրանքի գների ակնկալվող բարձրացումը դրական կազդի հայկական ալկոհոլը ռուսական շուկա արտահանելու վրա, «Sputnik–Արմենիա» պորտալին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։ 

ԶԼՄ–ների հաղորդմամբ` ալկոհոլային արտադրանքի խոշոր ներկրողները մտադիր են արդեն սեպտեմբերի սկզբին բարձրացնել Ռուսաստանի ալկոհոլային արտադրանքի գները 15-25 տոկոսով։ Այս որոշումը բացատրվում է եվրոպական ընդհանուր արժույթի նկատմամբ ռուբլու արժեզրկման նոր փուլով։

«Ռուբլու հերթական արժեզրկումից հետո Ռուսաստան ներկրվող ալկոհոլի գները չեն բարձրացել, և հայկական գինիներն իրացվել են հին գնով։ Առաջացած անհավասարակշռության հետևանքով մենք, փաստորեն, զգալի վնասներ ենք կրել` մեր ապրանքն արտահանելով մոտ կես գնով»,– նշեց նա։

Իսկ այժմ, Հարությունյանի խոսքով, Ռուսաստանում ալկոհոլի թանկացումը թույլ կտա հայ արտահանողներին փոխհատուցել ռուբլու արժեզրկման հետևանքով կրած վնասները։

Հայաստանի մաքսային ծառայության կայքում հրապարակած վերջին տեղեկության համաձայն` 2014 թվականին կոնյակի արտահանումը հանրապետությունից նվազել է 12.1 տոկոսով և կազմել է 164.9 միլիոն դոլար, իսկ գինումը, հակառակը, ավելացել է 48 տոկոսով` մինչև 6.3 միլիոն դոլար։ Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` կոնյակի արտադրությունը երկրում նույն ժամանակահատվածում կազմել է ավելի քան 18.7 միլիոն լիտր (կրճատումը`8,1%), իսկ գինու արտադրությունը` մոտ 6.1 հազար լիտր (կրճատումը` 8,2%)։

Ռուսաստանը Հայաստանի համար կոնյակի իրացման հիմնական շուկան է։ Ինչպես կարծում են փորձագետները, հայկական ալկոհոլի արտադրության երկարատև կրճատման պատճառը ռուսական ռուբլու արժեզրկումն է։

Գլխավոր թեմաներ