13:24 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Линии электропередачи (ЛЭП) Саяно-Шушенской ГЭС

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» նոր ղեկավար ունի

© Sputnik/ Илья Питалев
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
964 0 0

ՀԷՑ-ի նոր տնօրենի նշանակումը պայմանավորված է ընկերության սեփականատիրոջ փոփոխությամբ:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը, հայտնել է ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը, հաղորդում է mediamax.am–ը։

«Կարեն Հարությունյանը համակարգում և ՀԷՑ-ում երկար տարիների աշխատանքային փորձ ունի»,- փոխանցել է  Նատալյա Սարջանյանը:

Նատալյա Սարջանյանի խոսքով՝ ՀԷՑ-ի նոր տնօրենի նշանակումը պայմանավորված է ընկերության սեփականատիրոջ փոփոխությամբ:

Էլցանցերի նախկին ղեկավար Եվգենի Բիբինն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2011թ. հունվարից:

Նոր նշանակման մանրամասներն ընկերության կայքում կհրապարակվեն ավելի ուշ: 

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ:

Գլխավոր թեմաներ