10:18 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Президент Казахстана Нурсултан Назарбаев

Նազարբաև. Սարգսյանի նախագահությունը համաշխարհային տնտեսության բարդ ժամանակաշրջանում է

© Sputnik/ Алексей Дружинин
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Նազարբաևը նշել է, որ որ ԵՏՀ կոլեգիայում Սարգսյանի նախագահությունը տեղի է ունեցել համաշխարհային տնտեսության համար բարդ ժամանակաշրջանում, և այդ պայմաններում դժվար է գտնել աճի նոր կետեր

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի- Sputnik. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ չի կասկածում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) «վերջնական օգտակարությանը», հինգշաբթի հաղորդել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն` Նազարբաևը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի(ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ։ Նրանք քննարկել ենք ԵՏՄ զարգացման, երրորդ երկրների հետ ԵՏՄ տնտեսական հարաբերությունների խորացման հարցեր, ինչպես նաև միության անդամ երկրների գործողությունների ընդհանուր ռազմավարությունը` գլոբալ շուկաներում ստեղծված պայմաններում։

Պետության ղեկավարը նշել է, որ ԵՏՀ կոլեգիայում Սարգսյանի նախագահությունը տեղի է ունեցել համաշխարհային տնտեսության համար բարդ ժամանակաշրջանում, և այդ պայմաններում դժվար է գտնել աճի նոր կետեր։

«Սակայն այդ ամենը ոչ մի կերպ կապված չէ Եվրասիական տնտեսական միության աշխատանքի հետ։ Ես չեմ կասկածում մեր ինտեգրացիոն միավորման վերջնական օգտակարությանը։ Առավել ևս, որ այսօր շատ երկրներ ցանկություն ունեն մտնել միության մեջ և նրա հետ ազատ առևտրի ընդհանուր գոտի ստեղծել»,- մեջբերում է Նազարբաևի խոսքերը նրա մամուլի ծառայությունը։

Նախագահը նշել է, որ «ճգնաժամը ժամանակավոր երևույթ է, իսկ տնտեսությունների ընդհանուր պոտենցիալը և շուկայի ծավալները` մնայուն»։ Նազարբաևը հավելել է, որ ինտեգրացիոն միավորմանն անդամակցությունը ենթադրում է ոչ միայն հնարավորությունների օգտագործում, այլև ավանդ նրա զարգացման մեջ։ ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Ղազախստանի նախագահության տարում ինտեգրացիոն գործընթացներին զարգացման նոր խթան կհաղորդվի։

ԵՏՄ-ն ստեղծվել է Մաքսային միության բազայի վրա և գործում է ընթացիկ տարվա հունվարի 1-ից։ ԵՏՄ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Ղազախստանը 2016թ.-ին նախագահում է ԵՏՄ մարմիններում` գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում։

 

Գլխավոր թեմաներ