06:50 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Электрические сети

Հայաստանը` էլեկտրաէներգիայի մատակարարի դերում

© Sputnik/ Асатур Есаянц
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
26 0 0

Շատ հավանական է, որ մոտ ապագայում բացվի Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի ու Իրանի էներգահամակարգերը միավորող Հյուսիս–հարավ էներգետիկ միջանցքը։ Այս մասին խոսվեց «Անդրկովկասի եվրասիական ուղին. Ինտեգրացիա հանուն առաջընթացի» կլոր սեղանի շրջանակում

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Այս փուլում վերականգնվում է այն էլեկտրաէներգետիկ համակարգը, որը Հայաստանը կապում է ԱՊՀ երկրների ու Ռուսաստանի հետ։ Դրան զուգահեռ Հայաստանն աշխատում է Իրանի գործընկերների հետ։ Մինչև 2018 թվականը նախատեսվում է շահագործել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման չորրորդ գիծը։ Նույն թվականին նախատեսվում է շահագործման հանձնել նաև Իրան-Հայաստան ԷՀԳ-ն։

«Արդեն սկսվել է երրորդ գծի կառուցումը, որն ամբողջությամբ ֆինանսավորում է Իրանը», —նշեց ՀՀ էներգետիկայի ու բնական ռեսուրսների փոխնախարար Արեգ Գալստյանը։

400-450 կիլովոլտ հզորության ենթակայաններով 400 կՎտ գիծ կառուցելու համար Գերմանիայի պետական ու եվրոպական ներդրումային բանկերն արդեն 200 մլն եվրո են տրամադրել։ Գիծը միացվելու է վրացական 500 կիլովոլտ հզորության խողովակին։

Գալստյանի խոսքով` դեռ չի լուծվել Ռուսաստան-Վրաստան 500 կիլովոլտ հզորության հոսանքագծի հարցը։ Եթե հարցը դրական լուծում ստանա, ապա Հյուսիս-հարավ միջանցքի կառուցումն իրականացնելու հնարավորություն կստեղծվի։

Մինչև 2018 թվականը Հայաստանն ու Իրանը կստանան 200ՄՎտ էլեկտրաէներգիա։ Առաջին փուլում Վրաստանն ու Ռուսաստանը կստանան 700 ՄՎտ։ Երկրորդ փուլը կավարտվի 2027 թվականին նոր ատոմային բլոկի կառուցմամբ, այդ ժամանակահատվածում Հյուսիսը կստանա 1050 ՄՎտ։

Սառույցը շարժվեց 2015 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստանի, Իրանի, Վրաստանի և ՌԴ-ի էներգետիկայի նախարարները հանդիպեցին Երևանում։ Կողմերը հուշագիր ստորագրեցին էլեկտրաէներգիայի հոսքերի կառավարման մակարդակի բարձրացման, էներգահամակարգերի աշխատանքների արդյունավետության, դրանց անվտանգության ու հուսալիության մասին։ Դրանից հետո Երևանում կայացավ նշված երկրների համակարգող խորհրդի հանդիպումը, որի շրջանակում կողմերը պայմանավորվեցին հերթական հանդիպումն անցկացնել Թբիլիսիում 2016 թվականի ապրիլին։

Ինչ վերաբերում է Հայաստանն ու Իրանը իրար միացնող Մեղրու ՀԷԿ-ին, ապա նախագիծը վերջին շրջանում փոփոխություններ է կրել, առաջին հերթին` բնապահպանական խնդրի պատճառով։ Հայաստանում ջրի մակարդակի իջեցում է նկատվում։

Սկզբնական նախագծի համաձայն` ջուրը պետք է Հայաստանի և Իրանի տարածքում գտնվող երկու հիդրոկայաններով անցներ համապատասխան տրամագծի թունելի միջով։ Հայաստանի հիդրոկայանից ջուրը դուրս էր մղվում դեպի ջրընդունիչ սարք, ապա ուղղվում Իրանի հիդրոկայան։ Եվ Հայաստանի և Իրանի տարածքում ընդհանուր հզորությունը պետք է կազմեր 130 ՄՎտ։ Հայաստանում ընդհանուր արտադրանքը պետք է կազմեր 850 մլն ԿՎտ/ժ։

«Մենք Իրանի մեր գործընկերների հետ վերանայել ենք նախագիծը` արտադրողականությունը նվազեցնելու առումով։ Այժմ խոսքը 100 ՄՎտ-ի մասին է, ընդ որում` փոքրացվելու է նաև թունելի տրամագիծը», — ասաց Գալստյանը։

Ներկա պահին Հայաստան չի սահմանափակվում եղած ներուժով ռեսուրսներով ու ծրագրում է դուրս գալ Սև ծովի ավազան, ինչը թույլ կտա միանալ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ համակարգին, ազատ փոխանակում իրականացնել ու տարանցում ապահովող երկիր դառնալ։ Եվ Արևելք-արևմուտք (Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա) նախագծի զարգացումը որևէ խոչընդոտ չէ Հայաստանի համար, քանի որ երկիրը պատրաստ է առողջ մրցակցությանը։

 

Գլխավոր թեմաներ