15:59 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ազգային ժողով

Հայաստանի հարկային նոր օրենսգիրքը. ո՞վ պետք է վճարի

Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Խորհրդարանում բուռն բանավեճ տեղի ունեցավ նոր Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Ընդդիմադիր պատգամավորները մեղադրում են իշխանությանը արտաքին ճնշման և քաղաքացիներից լրացուցիչ գումար շորթելու փորձի մեջ։ Իշխող կուսակցությունը պնդում է, որ նոր Հարկային օրենսգրքի նպատակը տնտեսական աճ արձանագրելն է։

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պետեկամուտների կոմիտեից ստացված վիճակագրական տվյալներ բերեց։ Դրանց համաձայն` Հայաստանում այսօր 625 վարձու աշխատող կա, որոնցից 254-ը պետական բյուջետային ձեռնարկությունների աշխատողներ են, որոնք առաջնային հարկատու չեն, քանի որ նրանց աշխատավարձը ձևավորվում է մյուսների հարկերից։

«Ստացվում է, որ Հայաստանում առաջնային կամ ակտիվ հարկատու են 371 հազար աշխատողներ, դրան գումարած` ևս 50-54 հազար ակտիվ գործող անհատ ձեռներեցներ։ Այսինքն` այն 400-410 հազար մարդիկ, որոնց գործունեության արդյունքում ձևավորվում է մեր պետեկամուտների հիմնական մասը», — ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` նրանց նկատմամբ ուշադիր և հոգատար լինելու, միջին դասն ավելացնելու փոխարեն, պետությունը քաղաքացիների այդ կարգի համար ավելացնում է հարկային բեռը։

Պատգամավորը սա առավել կարևոր է համարում, քանի որ այդ քաղաքացիների վրա 525 հազար թոշակառուների թոշակի վճարման բեռն է ընկած։ Բացի այդ` 2018 թվականից դրան կգումարվեն նաև պարտադիր կենսաթոշակային վճարները (5%)։

Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունները մեկնաբանելով` Փաշինյանը նշեց, որ 249 հազար մարդ Հայաստանում ստանում է 70 հազար դրամ։ Նոր օրենսգրքով եկամտահարկը նրանց համար ամսական կնվազի 980 դրամով։ Սակայն սրա փոխարեն քաղաքացիները ստիպված կլինեն վճարել այն ապրանքի դիմաց, որոնց ակցիզները թանկացել են (ծխախոտ, դիզվառելիք, բենզին և այլն)։

Փաշինյանի խոսքով` նման Հարկային օրենսգիրքը միջազգային ֆինանսական կազմակերպություններն են թելադրում, քանի որ 2020 թվականին Հայաստանի միայն պետական պարտքի սպասարկումը հավասար կլինի 1 մլրդ դոլարի, և նրանք ուզում են համոզված լինել, որ երկիրն ի վիճակի է լինելու մարել պարտքերը։

ՀԱԿ խմբակցության առաջնորդ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Օրենսգրքի արագացված ուսումնասիրությունը Համաշխարհային բանկի պահանջն է, ինչը ամոթալի երևույթ է։

«Ներկա պահին հասկանալի է, որ պետական դրամարկղը դատարկ է, և կառավարությունը ոչ հուսադրող քայլեր է ձեռնարկում այն համալրելու համար։ Շատերի կողմից այդ Օրենսգիրքն ընկալվում է որպես հավաքելու քաղաքականության շարունակություն», — ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով` սրա վկայությունն է նաև այն, որ դժգոհություններ է հայտնում ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխող կուսակցության անդամները։

ՀՀԿ իշխող կուսակցության առաջնորդ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ բուռն քննարկումներ էր սպասում, և հերքեց արտաքին ճնշման գործոնը։

«Օրենսգիրքը գործելու է 2018 թվականից, և մենք այն պետք է ընդունենք այնպես, որպեսզի հետագայում չափսոսանք դրա համար», — ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` իրենք կառավարության հետ պայմանավորվել են, որ Օրենսգիրքն ընդունվելու է առաջին ընթերցմամբ, որից հետո ամռանը մանրամասն քննարկվելու է բոլոր խմբակցությունների հետ։
Պատգամավորը նշեց, որ փաստաթուղթն անհրաժեշտ է կայուն և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորման համար։

Բաղդասարյանն ընդգծեց, որ օրենսգիրքը կնպաստի տնտեսության ակտիվացմանը, գործարար ոլորտի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը, ինչը կայուն տնտեսական աճի կբերի։

Գլխավոր թեմաներ