22:37 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Եվրո

Վանաձոր–Ալավերդի ճանապարհի վերանորոգումն ավելի քան 100 մլն եվրո կարժենա

© Pixelstalk
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
26 0 0

ԱԺ–ում քննարկվում է Եվրոպական ներդրումային բանկի հետ վարկային համաձայնագրի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Համաձայնագրի շնորհիվ հնարավոր կլինի միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 90 կիլոմետրանոց հատվածը, ասաց կապի և տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը` ներկայացնելով վարկային համաձայնագրի նախագիծը։

«Ծրագրի համաձայն` նախատեսվում է վերանորոգել Մ-3 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական մայրուղին։ Վարկային համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև», — ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով` ծրագիրը երկու մասից է բաղկացած, վարկն ուղղված է առաջին մասի իրագործմանը` 92 կմ ճանապարհի վերանորոգմանը։ Բացի այդ` այս գումարով կվերանորոգվեն խորհրդային ժամանակաշրջանի 3 թունելները։

Այս ճանապարհին կվերանորոգվեն նաև 12 մեծ և փոքր հին կամուրջներ։

Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով արմատներով Ալավերդիից է, ընդգծեց այս աշխատանքների կարևորությունը։ Նա նշեց, որ այս հատվածը բացարձակապես չի համապատասխանում միջպետական ճանապարհի միջազգային ստանդարտներին։

Այս համաձայնագրի օգտին է հանդես եկել նաև Վանաձորից պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացնել 101 մլն եվրո։

Գլխավոր թեմաներ

  • Ծովակալ Իսակով

    …1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

    4
  • Ծրագրավորող

    Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի ամենամեծ ՏՏ–շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն։ Այս եզրակացությանն են հանգել Yalantis ընկերության մասնագետները։

    12
  • Ատենախոսություն

    Հայաստանը գիտական գրագողությունների բացահայտմամբ նախկին ԽՍՀՄ–ում առաջին տեղում է։ Բացահայտվում են ոչ միայն Հայաստանում ու հայերենով, այլև արտերկրում այլ լեզուներով կատարված գրագողությունները, Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։

    32