00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործարար. Հստակ մատնանշում եմ կոռուպցիան ու մենաշնորհը

© Sputnik / Asatur YesayantsАрман Еремян
Арман Еремян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում մենաշնորհ և կոռուպցիա կա, հայտարարում է գործարար Արման Երեմյանը` հիմնավորելով ասածը սեփական փորձով։ Նրա խոսքով՝ իրեն չի տրամադրվում պետական սուբսիդավորում` մատչելի ու որակյալ կալիում-ֆոսֆորական պարարտանյութ ներկրելու համար, փոխարենը բերվում է ավելի թանկն ու պակաս որակյալը

Գոհար Սարգսյան, Sputnik.

Գործարար Արման Երեմյանը երեք տարի առաջ գյուղատնտեսության ոլորտում հայտնի իսրայելական "ICL" ընկերության մասնագետներին հրավիրել էր Հայաստան և Արմավիրի մարզում փորձարկել նույն այդ ընկերության արտադրած կալիում-ֆոսֆորական պարարտանյութը: Փորձը հաջող էր անցել, Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Երեմյանը։

Իսրայելական ընկերության մասնագետները բարձր են գնահատել Հայաստանի գյուղատնեսության պոտենցիալն ու վստահություն հայտնել, որ այդ պարարտանյութով հողը սնուցելու դեպքում բերքատվությունը զգալի կմեծանա, իսկ հայկական գյուղմթերքը մրցունակ կդառնա աշխարհում:

«Տվյալ պարարտանյութն արագ լուծվում է, խորքային սնուցմամբ արագ մեծանում է արտադրողականությունը: Այս կերպ մենք կկարողանանք անգամ Ռուսաստանի մի փոքր հատվածի սպասարկել»,- համոզված է Երեմյանը:

Ամիսներ առաջ Երեմյանը դիմել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` առաջարկելով իր ընկերությանը պետական սուբսիդավորում տրամադրել տվյալ պարարտանյութը ներկրելու համար։ Նրան ասել էին, որ պետք է մրցույթի մասնակցի, սակայն, նրա խոսքով, մրցույթն այդպես էլ չէր կայացել։

Որոշ ժամանակ անց` հունվարի 18-ին, գործարարի ընկերության էլեկտրոնային փոստին նամակ եկավ գյուղնախարարությունից` հետևյալ բովանդակությամբ. «Երեք ժամում ներկայացրեք Հաjաստանի տարածքում մատակարարվող ապրանքի տրանսպորտային ծախսը, շահույթը, գինը և եկամուտները»: Այինինչ, ըստ գործարարի, երեք ժամում այդ ամենը ներկայացնելն ուղղակի անիրական է։

Իսկ դրանից օրեր անց` հունվարի 29-ին, կառավարության նիստի ժամանակ մեկ այլ` «Հրաշք այգի» ընկերությանը հատկացվեց 157,327,200.0 դրամ սուբսիդիա` պարարտանյութ ներկրելու համար։

Երեմյանը ներկայացրեց իր և պետական աջակցություն ստացած ընկերության առաջարկները. եթե նա կալիում-ֆոսֆորական պարարտանյութը գյուղացիներին տրամադրում է 1 հա-ի դիմաց 154 հազար դրամով, ապա ինքն առաջարկում էր 3 անգամ ավելի մատչելի գնով՝ 55 հազար դրամով: Բացի այդ` իր առաջարկած պարարտանյութվ 1 հա-ի համար անհրաժեշտ է 250 կգ, իսկ այժմ տրվող պարարտանյութը 1 հա-ի համար կազմում է 550 կգ:

© Sputnik / Asatur YesayantsԵրեմյանի նամակն` ուղղված ՀՀ նախագահին
Заявление Армана Еремяна президенту РА Сержу Саргсяну - Sputnik Արմենիա
Երեմյանի նամակն` ուղղված ՀՀ նախագահին

Երեմյանը հատուկ շեշտում է, որ իր առաջարկած պարարտանյութով ոչ միայն բերքատվությունն է ավելանում, այլև պտղի որակը: Նա տեղեկացրեց նաև, որ իր ծրագրի արդյունավետությունը գրավոր ներակայացրել է նաև ՀՀ նախագահին:

«Սա համապետական ու ռազմավարական ծրագիր է: Փորձով ու արդյունքներով մենք ապացուցել ենք, որ կավելանա արտադրողականությունը, արտահանման ծավալները: Իսկ Հայաստանի արտահանման պոտենցիալը չափազանց մեծ է: Ես արդեն դիմել եմ բազմաթիվ ատյաններ՝ իրավապահ մարմիններ, Հայաստանում ՌԴ, ԱՄՆ դեսպաններին, Եվրոպական միության խորհրդի ղեկավարին: Հստակ մատնանշում եմ կոռուպցիան ու մենաշնորհը»,- ասաց գործարարը:

Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին Երեմյանի ղեկավարած «Կրեպսոն» ՍՊԸ-ին մերեժլու պատճառները:

«Ներկայացված տեսակետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ՝ հիմնավոր չեն և չեն համապատասխանում իրականությանը»:

Թեմայի վերաբերյալ լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումներին արձագանքել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Երեմյանին խնդրել են ներակայացնել իր գործունեության խոչընդոտներն ու որակի մասին հավաստիացումները: Սակայն մի նրբություն կա. եթե պարզվի, որ այդ հավաստիացումները հիմնավոր չեն, ապա հանձնաժողովը հաղորդում է, որ գործարարը կտուգանվի 5 միլիոն դրամով: Գործարարը սա դիտարկում է որպես ճնշում իր ու իր ղեկավարած ընկերության նկատմամբ:

Լրահոս
0