Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշել է էժանացնել սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը։ Նիստից հետո, սակայն, լրագրողները պարզեցին, որ սպառողները պետք է վճարեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության վերցրած վարկերի սպասարկման գումարները։
ՀԾԿՀ-ն բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինն իջեցրեց 2,58 դրամով, սակայն բաց մնաց այն հարցը, թե կշարունակի՞ արդյոք ՀԷՑ–ը սուբսիդավորել սպառողների ծախսերը