00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օդով, ջրով և ցամաքով` դեպի Ռուսաստան

© Sputnik / Александр Макаров / Անցնել մեդիապահոցВоенно-Грузинская дорога
Военно-Грузинская дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առայժմ հայտնի չէ, թե Վերին Լարսի փակ լինելու պատճառով որքան վնաս է կրել ՀՀ գյուղատնտեսության ոլորտը, հայտնի չէ նաև, թե երբ կբացվի այդ ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ռուսաստան հասնելու համար ցամաքայինից բացի կան նաև օդային ու ծովային ուղիներ, և հայ գործարարները լավ կանեն իրենց բեռները ՌԴ հասցնեն նաև այդ ուղիներով, քանի որ դեռ անհայտ է` ցամաքային ճանապարհը որքան ժամանակ փակ կմնա։ Այս մասին լրագրողներին հայտնեց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

© Sputnik / Нелли ДаниелянՎաչե Գաբրիելյան
Ваче Габриелян - Sputnik Արմենիա
Վաչե Գաբրիելյան

Նախապես արված հայտարարությունը, թե Վերին Լարսով երթևեկությունը վերականգնելը շուրջ 45 օր կտևի, փոխվարչապետը ո´չ հաստատեց, ո´չ էլ հերքեց։

«Մեր նախարարությունը, ԱԻՆ-ը, տրանսպորտի նախարարությունը գործում են և ամենօրյա կապի մեջ են իրենց գործընկերների հետ։ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, և այս ամենը գտնվում է վարչապետի ուշադրության, ամենօրյա հսկողության ներքո։ Իսկ թե երբ խնդիրը կհարթվի, զարգացումները ցույց կտան»,- ասաց փոխվարչապետը։

Առայժմ հայտնի չէ նաև ճանապարհի փակ լինելու և արտահանման դադարեցման հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտի կրած վնասի չափը։

«Այս պահին գնահատականները ճշտվում են»,- ասաց նա։

Լրագրողների հիշեցմանը, թե Հայաստանի համար տնտեսական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհն ամեն տարի, հատկապես պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին փակվում է փլուզումների հետևանքով, Գաբրիելյանն արձագանքեց, թե դրանում որևէ մեկի մեղավորությունը չի տեսնում։

Фрукты - Sputnik Արմենիա
Լարսի փակման պատճառով հայկական գյուղմթերքը ՌԴ է հասնում լաստանավով

«Փլուզումները կախված են երկրաբանությունից և տեղանքից, դրանց վրա չեմ կարծում, թե որևէ մեկն ազդեցություն ունի, և չեմ կարծում, որ դա որևէ կերպ կառավարվող պրոցես է»,- ասաց Գաբրիելյանը։

Նա միաժամանակ հավելեց, որ ճանապարհի հիմնանորոգումը կարժենա 100 միլիոնավոր դոլարներ, և ՌԴ-ն այժմ այս ճանապարհի համար նման ծախսեր անելու մտադություն չունի։

«ՌԴ-ն նման ծախսեր անելու տեսակետից իր առաջնահերթություններն է որոշում, և այդ առաջնահերթությունների ընդհանուր սկզբունքի մեջ ճանապարհի անընդհատ վերանորոգումն ու ապահովումը կա, ուղղակի նոր ռազմավարական լուծումներ տալ և մի քանի 100 միլիոն դոլարի ծախս անել, որպեսզի ճանապարհն էապես ընդլայնվի, այդպիսի որոշումներ չեն կայացվել, և ՌԴ-ում էլ այս պահին առաջնահերթությունների խնդիրներ կան»,- ասաց ՀՀ փոխվարչապետը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ից ՌԴ արտահանումներին, ապա Վաչե Գաբրիելյանը հիշեցրեց, որ դրանք հնարավոր է իրականացնել նաև ծովային ու օդային ճանապարհներով:

Վերին Լարսի անցակետն արդեն շուրջ մեկ շաբաթ փակ է Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացած ջրածածկման վտանգի, ինչպես նաև քարաթափման հետևանքով։

Լրահոս
0