00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՄ–ում քննարկում են Հայաստանի համար ԱԱՀ–ի վճարման որոշ պարզեցումների հնարավորությունը

© Sputnik / Asatur Yesayants Тимур Сулейманов и Арцвик Минасян
Тимур Сулейманов и Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը ԵՏՄ անդամ այլ երկրների հետ սահման չունի, և ԵՏՄ–ում դիտարկում են ԱԱՀ–ի վճարման հետ կապված որոշակի պարզեցումներ կատարելու հնարավորությունը։ Այս մասին այսօր Երևանում կայացած նիստում հայտնեց ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Թիմուր Սուլեյմանովը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. ԵՏՄ երկրների հետ գործարքների դեպքում hայ գործարարները մի քանի ամիս ուշացումով են ստանում իրենց վճարած ԱԱՀ-ն (ավելացված արժեքի հարկ)։ Սահմանված կարգի համաձայն` գործարարը գործարքը պետք է վավերացնի 2 ամսվա ընթացքում, այնուհետև անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո դրանց հիման վրա հետ ստանա իր վճարած ԱԱՀ-ն կրկնակի հարկումը բացառելու համար։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով` այս խնդիրը լուծելու համար ԵՏՄ տարածքում նախատեսվում է միասնական էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ ներդնել։

«Այսօր այդ համակարգը փորձում են կիրառել ԵՏՄ անդամ 5 երկրում, որպեսզի մեկ կոճակի սեղմումով հարկային տեղեկատվությունը փոխանցվի երկրից երկիր»,- ասաց Արսեն Ղազարյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրսեն Ղազարյան
Арсен Казарян - Sputnik Արմենիա
Արսեն Ղազարյան

Սա միության տարածքի ձեռներեցների առջև ծառացած միակ խնդիրը չէ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` գործարարները երբեմն բախվում են նաև ավելորդ վարչարարական միջամտությունների, լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհիմն պահանջների։

«Երրորդ կարևորագույն խնդիրը վերաբերում է ԵՏՄ-ից դուրս ստեղծված ապրանքների ներմուծմանը դեպի ԵՏՄ։ Այստեղ ևս կան միասնական կանոններ, և այդ կանոններն աստիճանաբար պետք է վերածվեն կոնկրետ գործողությունների, որպեսզի ԵՏՄ յուրաքանչյուր անդամ պետություն և այդ պետության իրավասու մարմին միասնական մոտեցում կիրառի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերի նախարար Թիմուր Սուլեյմանովն էլ խոստովանեց, որ ԵՏՄ հարկային օրենսդրությունն այսօր բարդ է թե՛ ներկրողների և թե՛ հարկատուների համար։ Ձեռներեցության ոլորտում կուտակված հարցերին լուծում գտնելու նպատակով Ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեն այսօր Երևանում գումարել էր իր իններորդ նիստը։

© Sputnik / Asatur Yesayants Թիմուր Սուլեյմանով
Тимур Сулейманов - Sputnik Արմենիա
Թիմուր Սուլեյմանով

 

Թիմուր Սուլեյմանովը հայտնեց, որ ի թիվս նշված հարցերի քննարկվել են նաև ոսկերչական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները։

«Մենք գիտենք, որ Հայաստանը պատմականորեն հանդիսանում է ոսկերչական արտադրության կենտրոն թե՛ խորհրդային ժամանակներում, թե՛ հիմա, հետևաբար Հայաստանն այս ոլորտում արտահանման մեծ ներուժ ունի,- լրագրողների հետ զրույցում նշեց ԵՏՄ պաշտոնյան։-Սերտիֆիկացումը, որը Հայաստանում է կատարվում, պետք է այնպես անել, որ ԵՏՄ անդամ մյուս երկրներում, որտեղ այդ արտադրանքը պետք է վաճառվի, ևս անխոչընդոտ ընդունվի, որպեսզի վերասերտիֆիկացնելու և պատրաստի արտադրանքի վրա նոր դրոշմակնիք դնելու կարիք չլինի»։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև ԵՏՄ տարածքում ծխախոտի ու ալկոհոլի ընդհանուր ակցիզային համակարգ հաստատելու հնարավորությունը։ Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ լուծումներ առաջարկվեցին, որոնց թվում Թիմուր Սուլեյմանովը չբացառեց, որ առաջիկայում Հայաստանի համար ԱԱՀ-ի վճարման որոշակի դեպքերի համար պարզեցումներ կարվեն` հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը ԵՏՄ միակ երկիրն է, որն անդամ երկրներից որևէ մեկի հետ ընդհանուր սահման չունի։

«Բայց եթե անգամ նման որոշում կայացվի, դա շուտ չի լինի»,-, հայ գործարարներին զգուշացրեց Թիմուր Սուլեյմանովը` կոչ անելով լավ ուսումնասիրել գործող կարգավորումները։

Ինչ վերաբերում է ԵՏՄ միասնական արժույթի ստեղծմանը, պաշտոնյան նշեց, որ նման հարց այսօր ոչ միայն այս, այլև ԵՏՄ ոչ մի հարթակում չի քննարկվում, քանի որ անդամ երկրներն ազգային մակարդակով նման փոփոխության պատրաստ չեն։

Լրահոս
0