22:29 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյան

Ավելի լավ է Ասիա, քան Եվրոպա. տնտեսագետ

© Армянская служба радио Свобода
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
6001

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱՊԱ) երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը կհանգեցնի ապրանքների գների երկկողմ նվազեցման։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Ազատ առևտրի գոտու ստեղծումը դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ ազատ առևտրային հարաբերություններն ապահովում են հայկական ապրանքների մրցունակությունը, Sputnik Արմենիային ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Եվրասիական տնտեսական միության և Հարավարևելյան Ասիայի երկրների պետությունների ասոցիացիայի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ուրբաթ հաղորդել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուրյուկաևը։

Հայ փորձագետի խոսքով, ընդհանուր առմամբ նման քաղաքականությունը կհանգեցնի գների երկկողմ նվազեցման։

«Պետք է հաշվի առնել, որ ՀԱՊԱ կազմի մեջ մտնում է ընդամենը 10 պետություն, և Հայաստանն, առևտուր իրականացնելով այդ երկրների հետ, պետք է դրական առաջընթաց գրանցի այն պարզ պատճառով, որ ասիական տարածաշրջանն ամենաարագ զարգացող գոտիներից է»,- ասաց Խաչատրյանը։

Նա կարծում է, որ Ասիայի հետ Հայաստանի առևտրային շրջանառության ընդլայնման հնարավորությունն ավելի մեծ է, քան Եվրոպայի հետ։

Միաժամանակ, փորձագետը նշեց, որ տվյալ պահին Հայաստանն ասիական երկրներ է արտահանում միայն հումք։ Ազատ առևտրի գոտու ստեղծումը կարող է դրական ազդել Ասիայի երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա։

Տնտեսագետի խոսքով, վերջին յոթ ամսվա ընթացքում Հայաստանից արտահանման ծավալն ավելացել է, ինչը չի կարող չանդրադառնալ տարածաշրջանում դրական դինամիկայի վրա։

«Ուսումնասիրելով 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, հանգել եմ հետևության, որ ավելի լավ է մենք գործընկերային հարաբերություններ կառուցենք արագ զարգացող ասիական տարածաշրջանի հետ, քան Եվրոպայի, որտեղ տնտեսական աճը շատ դանդաղ է ընթանում»,- նշեց փորձագետը։

Խաչատրյանը հավելեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն արգելք չի հանդիսանա ասիական երկրների հետ ազատ առևտրային հարաբերությունների համար։

«Երբ չինական ապրանք ենք ներկրում, դրա կեսը Հայաստան է առաքվում միջնորդ երկրների միջոցով (օրինակ, Վրաստանի)։ Տրանսպորտային ուղիներն իսկապես խնդիր են։ Այդուամենայնիվ, կարելի է հաշվի առնել այն, որ Վրաստանի տարածքով ծովային ուղին բավական շահավետ և էժան տարբերակ է։ Ինչ վերաբերում է մետաքսի ճանապարհին, որը ենթադրում է ծովային և ցամաքային ճանապարհներ, ապա Չինաստանը հիմա ակտիվորեն զբաղված է շինարարական աշխատանքներով։ Դա կօգնի ճանապարհ հարթել դեպի Եվրոպա և այլ երկրներ»,- հավելեց նա։

Խաչատրյանը նշեց, որ Հայաստանը պետք է ավելացնի ապրանքի արտահանման համար առաջարկվող ցուցակը։

«Ազատ առևտրի գոտին ենթադրում է նաև, որ չինական արտադրանքը կհայտնվի մեր շուկայում ցածր գներով», — ասաց նա։

Գլխավոր թեմաներ