00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–Իրան. վիզային ռեժիմից հրաժարվելու պատճառներն ու արդյունքները

© ArmenpressМехак Апресян
Мехак Апресян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կարծում են, որ Հայաստանի և Իրանի միջև գործող վիզային ռեժիմի չեղարկումը բազմամյա բանակցությունների արդյունք է։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային և մշակութային հարաբերությունները Հայաստանի և Իրանի միջև տասնամյակների ընթացքում են կառուցվել, և վիզային ռեժիմի չեղարկումն անսպասելի չէր։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ էկոնոմիայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով` այդ որոշումն անկասկած դրական ազդեցություն կունենա երկու երկրի զբոսաշրջության, ինչպես նաև քաղաքական ու առևտրատնտեսական ցուցանիշների վրա։

«Հայաստանի և Իրանի հարաբերությունները երեկ չեն սկսվել, դա քաղաքական, առևտրա-տնտեսական, մշակութային ու զբոսաշրջային հարաբերութունների բազմադարյա պատմություն է»,- ասաց Ապրեսյանը։

Նա նշեց, որ մի քանի տարի առաջ ստեղծվեց հայ-իրանական համատեղ խումբ, որը զբաղվում է զբոսաշրջության ոլորտով։

«Ամեն տարի աշխատանքային խմբերը հանդիպումներ են ունենում երկու երկրում, քննարկում են արդի խնդիրները, նոր միջոցառումների անցկացումը։ Օրինակ` վերջերս պաշտոնական մակարդակով հուշագիր ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանի պատմամշակութային ժառանգության, ձեռագործ արվեստի ու զբոսաշրջության կազմակերպության միջև»,- ասաց Ապրեսյանը։

Здание министерств - Sputnik Արմենիա
ԱԳՆ. Հայաստանը և Իրանը հրաժարվեցին վիզային ռեժիմից

Նա ավելացրեց, որ վիզային ռեժիմի չեղարկումը շատ լավ որոշում է բարեկամ երկրների ներկայացուցիչների հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Հայերն ու իրանցիները կկարողանան ավելի լավ ճանաչել միմյանց, ծանոթանալ հարևան երկրի պատմամշակութային արժեքներին։

«Մարդիկ ազատվում են նաև թղթաբանական քաշքշուկներից, ինչը վստահություն է բերում»,- ասաց Ապրեսյանը։

Ըստ նրա` այս որոշումը երկար կյանք կունենա, քանի որ իրանցի հյուրերի ու գործարարների թիվը տարեցտարի աճում է, իսկ Իրան քաղաքացիներն իրենց ապահով են զգում հյուրնկալ Հայաստանում։ Նրա խոսքով` տարեկան 150 հազար իրանցի է այցելում Հայաստան։

Ապրեսյանն ավելացրեց, որ Հայաստանն իրանական շուկայում ակտիվացավ վերջին յոթ տարում, ու դրական դինամիկան արդեն ակնհայտ է։

Լրահոս
0