00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակարյան. նոր կառավարությունը պետք է 100 պաշտոնյայի իջեցնի ժողովրդի վզից

© Sputnik / Самвел СепетчянГагик Макарян
Гагик Макарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության պաշտոնավարումը նշանավորվեց կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարով, ստեղծվեց հակակոռուպցիոն խորհուրդ, հատկացվեց մի քանի հարյուր միլիոն դոլար: Պայքարի արդյունքը, սակայն, չերևաց, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Ավելի քան մեկ տարի առաջ, նշանակումից մեկ տարի անց՝ 2015-ի հուլիսի 27-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած Հակակոռուպցիոն խորհուրդը գումարեց առաջին նիստը: Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) 750 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրում Հայաստանին՝ 2015-2018 թթ. կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Եվս մեկ տարի անց` 2016թ-ի մայիսի 12-ին, Հակակոռուպցիոն խորհրդի հերթական նիստում Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, և հայտարարեց, որ դրան զուգահեռ պետք է նաև կրճատի ծախսերը:

Եվս 4 ամիս անց վարչապետը հրաժարական ներկայացրեց: Իսկ թե ինչ արդյունք ունեցավ կոռուպցիայի դեմ ավելի քան մեկ տարի շարունակ մղված պայքարը, հանրությանը պաշտոնապես չներկայացվեց:

Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նշված ժամանակահատվածում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

«Իմ կարծիքով` տասնյակ մարդիկ` տարբեր գյուղապետներ, քաղաքապետներ, մարզպետներ, նախարարներ, պատգամավորներ, ովքեր սերտաճած են իշխանություններին, պարզապես նստած են մարդկանց շալակին, և նրանք պետք է ցած իջնեն, այդ բեռը պետք է վերանա, մարդիկ պետք է տնտեսական և հոգեբանական առումով ազատություն զգան, որովհետև այդ մարդիկ նաև սարդի նման շատ կաշկանդում են տնտեսության զարգացումը համայնքներում»,- ասաց Մակարյանը:

Նրա խոսքով` այս մարդիկ մենաշնորհային կարգավիճակով օգտվում են պետական դոտացիաներից, ինչի հետևանքով խորանում է սոցիալական բևեռացումը, ակտիվանում է կոնֆլիկտը աղքատի և ունևորի միջև:

«Ոչ ֆորմալ տնտեսությունը բացարձակապես չի նվազել, մնացել է շատ բարձր մակարդակի վրա՝ ՀՆԱ-ի մեջ մոտ 50%, աշխատուժի մեջ որոշ ոլորտներում 60-80 % ստվերայնություն: Այսինքն՝ մենք ունենք ոչ ֆորմալ տնտեսության բարձր մակարդակ, որը նշանակում է, որ գումարների ինչ-որ հատվածը գնում է որոշ մարդկանց գրպանը, որոնց տեղերը բոլորն էլ գիտեն, բայց նրանց ձեռք չեն տալիս, չեն խանգարում»,-ասաց նա:

Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 2 տարին՝ թվերով - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 2 տարին՝ թվերով

Ի դեպ, Մակարյանը նաև որոշ հաշվարկ է արել, թե քանի մեծ ու փոքր պաշտոնյա պետք է պաշտոնանկ արվի, որպեսզի Հայաստանում ի վերջո զգացվի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը: Այն է. 100 պաշտոնյա՝ առնվազն 50 գյուղապետ, 10 քաղաքապետ, 4 մարզպետ, 5 նախարար և այլն: Առաջիկա 1 շաբաթվա ընթացքում առնվազն այս թվով պաշտոնյաներ պետք է ազատվեն աշխատանքից, որպեսզի հասարակությունը զգա պայքարի արդյունքը: Միայն այս դեպքում, ըստ Մակարյանի, ժողովրդի մեջ լավատեսական տրամադրություններ, կառաջանան, իսկ տնտեսությունը շունչ կառնի ու կսկսի զարգանալ:

Լրահոս
0