00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ կամ ինչու ավելացավ Հայաստանի պետական պարտքը

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցДенежные купюры
Денежные купюры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 5.6 միլիարդ դոլար, որից 5.1 միլիարդը կառավարության պարտքն է, կես միլիարդ դոլարը` Կենտրոնական բանկինը։ Ոլորտի մասնագետները ներկայացրել են` որքանով է դա սպառնալիք դառնում հայաստանյան տնտեսական կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի պետական պարտքի դինամիկան մնում է կառավարելի շրջանակում. այս համոզմունքն ունի ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։ Նա տեղեկացրեց, որ մենք շարունակում ենք մնալ աշխարհի ամենացածր պարտքային բեռ ունեցող երկրներից մեկը, բայց միաժամանակ ավելացրեց` ասել, որ ամեն ինչ լավ է և խնդիր չունենք, միամտություն կլինի։

«Պարտքային բեռի ցուցանիշներն ընդամենը թվային համեմատություններ են, տարբեր մանիպուլյացիաներ կարելի է անել ու հանգստացնել մարդկանց, ասել, որ ամեն ինչ հեշտ է։ Մենք հետևում ենք բոլոր ցուցանիշներին, կանխարգելում ամենավատ ցուցանիշները` չխանգարելով տնտեսության զարգացմանը»,- ասաց Արշալույս Մարգարյանը։

Նա վստահեցրեց, որ պարտքի ծավալների մեծացման մեջ դրական միտում կա` ծավալների մեծացումը սկսում է տեղաշարժվել դեպի ներքին աղբյուրներ։

«Աճի մեծ մասը տեղի է ունենում ներքին աղբյուրների հաշվին, ընտրությունը միշտ պետք է լինի հօգուտ ներքինի, որովհետև ներքին խնայողություններն են դառնում ներդրումներ, պետության ու հասարակության մեջ վստահություն է առաջանում, ֆինանսական շուկան է զարգանում»,-ասաց պարտքի կառավարիչը։

Заседание Правительства Армении - Sputnik Արմենիա
Կարապետյան. 2017-ի բյուջեն կոշտ է լինելու

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն էլ հակադարձեց գործընկերոջը։ Ըստ նրա` արտաքին պարտքը հասել է մտահոգիչ միջակայքի սահմաններին։

«40/60 տոկոսը համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական պարտք հարաբերակցությունը, մտահոգիչ սահմանագիծ է։ Եթե անդրադառնանք բուն թեմային, թե ինչու է այս իրավիճակը ստեղծվել, պետք է ասեմ, որ մակրոտնտեսական արտաքին ու ներքին զարգացումները եղել են անբարենպաստ. սա գաղտնիք չէ»,- ասաց Ատոմ Մարգարյանը։

Մինչև 2008-2009 թվականների տնտեսական ճգնաժամը արտաքին պարտքի ցուցանիշները մտահոգիչ չեն եղել։ Հայաստանի արտաքին պարտքի ավելացման տեմպերը Մարգարյանը վերագրում է Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությանը։

© Sputnik / Gohar SargsyanԱրշալույս Մարգարյանն ու Ատոմ Մարգարյանը
Аршалуйс Маргарян и Атом Маргарян - Sputnik Արմենիա
Արշալույս Մարգարյանն ու Ատոմ Մարգարյանը

«Իսկ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հաջողեց բավականին լուրջ միջոցներ ներգրավել ու կրկնապատկել արտաքին պարտքը, ինչին հաջորդեց ցածր տնտեսական աճի փուլ մտնելը։ Այս իրավիճակում պետք էր վերանայել տնտեսության կառավարման փիլիսոփայությունը, դրամավարկային քաղաքականությունը։ Հիմա է, որ Կենտրոնական բանկի վարքագծում տեսնում ենք էական փոփոխություններ, ինչն աջակցում է կառավարությանը»,- ասաց նա։

Ի դեպ, կառավարության ներկա վարքագծում տնտեսագետը տեսնում է հարկաբյուջետային կայունության քաղաքականություն։ Նա դրական է գնահատում էկոնոմիկայի նախարարության անվանափոխությունը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության։ Այդ դեպքում հիմնական շեշտը դրվում է ներդրումային քաղաքականության վրա, քանի որ դա ուղիղ համեմատական է տնտեսության զարգացմանն ու արտաքին պարտքի` գոնե կայունությանը։ Այս պահին, նրա գնահատմամբ, մենք ներդրումային քաղց ունեցող երկիր ենք։

«Մինչ այսօր եղել է հետևյալ իրավիճակը` ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ, ես հավաքեմ բոլոր աղբյուրներից միջոցներ բերեմ, իմ բյուջետային կայունությունը պահեմ, մի քանի տարի հետո միևնույն է` չեմ տեսնելու։ Տնտեսության բարձր ստվերայնությունը եղել, մնում է գլխավոր խնդիրը, մյուսը կոռուպցիան է, որը տնտեսական աճի ռեալ ռեսուրսներ է կլանում, դա տնտեսության աքիլլեսյան գարշապարն է, եթե դրա ազդեցությունները չմինիմալիզացվեն, 5-10 տարի հետո խոսելու ենք բյուջետային կայունության խնդիրների մասին, խնդիրները հրատապ են, լուծումներ են պահանջում»,-ասաց Մարգարյանը։

Այս պահի դրությամբ Հայաստանն առանց պայմանագրային խախտման փակում է պարտքերը։ Մեր երկիրը դասվում է միջին պարտքային բեռ ունեցող երկրների շարքը։ Բանախոսների տեղեկացմամբ` վարկատուներին հետաքրքրում է միայն այն փաստը, թե որքանով ենք պարտաճանաչ վճարումներ կատարում։ Պարտատերերին ոչինչ չի խանգարում մեզ պարտք տալու հարցում։

Հիշեցնենք, որ կառավարության հերթական նիստերից մեկում ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց արտաքին պարտքի նոր ցուցանիշները, ինչից հետո Կարեն Կարապետյանը հրահանգեց «գոտիները ձգել և պահպանողական լինել»։ Դա նշանակում է, որ պետք է կրճատվեն պետական համակարգի կառավարման ծախսերը։ Շարունակաբար, վարչապետի խոսքով, 2017-ին սպասվում է «կոշտ» բյուջե։

Լրահոս
0