00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայքար ստվերի դեմ. ի՞նչ ակնկալիքներ ունի բիզնեսը նոր կառավարությունից

© Sputnik / Asatur YesayantsЗаседание правительства. Карен Карапетян
Заседание правительства. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի քան մեկ ամիս առաջ Հայաստանում նշանակվեց նոր վարչապետ։ Երկրի բնակիչները հիմա գուշակում են, թե արդյո՞ք կշարունակի ԿարենԿարապետյանը խոստումների քաղաքականությունը, թե կուժեղացնի զարգացման նոր վեկտորը։ Դրա հետ առանձնահատուկ հույսեր են կապում բիզնեսի ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անցած շաբաթ Նյու Յորքում «Հայաստան 2016» ներդրումային համաժողովում հայտարարեց հարկային և մաքսային ոլորտներում գալիք փոփոխությունների մասին։

Հայ ձեռնարկատերերը նախկինում ևս բազմիցս լսել են նման հայտարարություններ բարձրաստիճան այրերի կողմից, սակայն ոչ միայն ոչինչ չի բարելավվել, այլ, հակառակը, ավելի են ծաղկել կոռուպցիան և մենատիրությունը։ Ժամանակի հետ հասարակությունը սկսել է այլևս չհավատել փոփոխություններին։

Այն գործարարները, որոնք ցանկանում են «սպիտակով» աշխատել, ստիպված են բառացիորեն ատամներով պահել իրենց բիզնեսը։ Շատերը, սնանկանալով և հիասթափվելով, թողել են ամեն ինչ և լքել հայրենիքը։ Արժե՞ արդյոք խոսել այն մասին, որ նրանց մեծամասնությունը շարունակում է իր գործն արտասահմանում, հետևաբար զարգացնում ոչ թե իր, այլ ուրիշի երկիրը։

Այդ տնտեսական անկման ֆոնին հանկարծ հայտնվում է մի մարդ, որը թեկուզ միայն նրա համար, որ «յուրային» չէ, հույս է արթնանցում ողջ հասարակության, մասնավորապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մոտ։ Չէ՞ որ վարչապետ Կարեն Կարապետյանն իրեն դրսևորել է որպես լավ մենեջեր։

Այդպիսով, հաշվի առնելով վերջին փոխոխությունները, սկսած վարչապետի և կառավարության կազմի փոփոխությունից մինչև նոր Հարկային օրենսգիրք (որը բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին և ներդրողներին), գործարար միջավայրի մասին խոստումները ձեռք են բերում նոր իմաստ։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Եկել է նոր «դրայվի» ժամանակը

Կոնկրետ ի՞նչ քայլեր են ակնկալում գործարարները նոր կառավարությունից։ Sputnik Արմենիան զրուցեց Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մեկի` Հրաչյա Թանանյանի հետ, որն արդեն ավելի քան 20 տարի գործունեություն է վարում սուրճի և թեյի հայկական շուկայում։ Նա նշում է, որ հարկային ծառայության ներկա գործունեությունն անհավասար պայմաններ է ստեղծում բիզնեսի համար։

«Հարկային ծառայության աշխատակիցները պնդում են, որ օրենքի համաձայն ընկերությունն իրավունք չունի ապրանք առաքել առևտրի կետեր առանց հաշիվ-ֆակտուրայի։ Միաժամանակ, մեկ այլ կետի համաձայն, խանութն իրավունք ունի ընդունել արտադրանքն առանց այդ փաստաթղթի։ Խանութների համար, իհարկե, ավելի շահավետ է աշխատել առանց թղթերի, հատկապես այդքան կոշտ հարկային քաղաքականության պայմաններում։ Հետևաբար, նրանք ապրանք են ընդունում այն մատակարարներից, որոնք կարող են թույլ տալ իրենց ապրանք տրամադրել առանց հաշիվ-ֆակտուրայի»,- ասաց Թանանյանը։

Այդպիսով, իրավիճակ է ստեղծվում, երբ հովանովորություն ունեցող ընկերությունների բիզնեսը ծաղկում է, իսկ իրական հարկատուները դուրս են մղվում։

Դրանից հետո զարմանալի չէ, որ պաշտոնական աղբյուրները ցույց են տալիս հարկային եկամուտների ցուցանիշներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, միաժամանակ, տնտեսվարող սուբյեկտներին ստիպում են դրանք «ավանսով» վճարել, որպեսզի ինչ-որ կերպ ծածկեն պետբյուջեի բացերը։

Մեր այն հարցին, թե առաջին հերթին ինչ է պետք փոխել ոլորտի բարելավման համար, Թանանյանը մի քանի կետեր նշեց։

Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
ԱԺ-ն ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը

«Առաջին հերթին, պետք է խիստ հսկողություն սահմանել մաքսանենգության վրա։ Դա նշանակում է, որ երկիր ներկրվող ապրանքը պետք է անպայման ձևակերպվի սահմանին։ Առանց մաքսազերծում անցնելու ապրանքի ինքնարժեքը զգալիորեն նվազում է, ինչը թույլ է տալիս շուկայում ապրանքն իրացնել ավելի ցածր գնով, քան այն առաջարկում է պաշտոնական մատակարարը։ Երկրորդ, առևտրի բոլոր կետերը պետք է հաշիվ-ֆակտուրայով ընդունեն ապրանքները, ինչպես նաև որակի հավաստագրի, որը վկայում է այն մասին, որ ապրանքը պաշտոնապես գրանցված է»,- ասաց գործարարը։

Նրա խոսքով, դա հավասար պայմաններ կստեղծի բոլոր մատակարարների համար և լուրջ քայլ կդառնա ստվերային տնտեսությունը վերացնելու ճանապարհին։ Թանանյանը նշեց, որ ՓՄՁ զարգացման համար անհրաժեշտ է որոշակի բարեփոխումներ իրականացնել հարկային ոլորտում։

«Քանի որ Հայաստանը Մաքսային միության անդամ է, նպատակահարմար կլիներ ԱԱՀ-ը 20 տոկոսից նվազեցնել մինչև 18 տոկոս, ինչպես Ռուսաստանում է։ Այդ քայլը թույլ կտա միասնականացնել գները հայկական և ռուսական շուկաներում, ինչը կհանգեցնի Հայաստանում արտադրության աճի։

Բացի այդ, Հայաստանում բարձր է շահութահարկը` 20 տոկոս, ինչը լրջորեն խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը։ Հավատացեք, այդ հարկի նվազեցումը մեծ վնաս չի հասցնի պետբյուջեին, եթե խոշոր մոնոպոլիստները դուրս գան ստվերից։

Նման միջոցները կարող են միայն նպաստել նոր արտադրողների և մատակարարների, հետևաբար, նոր հարկատուների հայտնվելուն։ Մարդիկ աշխատելու հնարավորություն կունենան, ինչը խթան կհանդիսանա, որպեսզի մեր շատ հայրենակիցներ վերադառնան հայրենիք»,- ասաց Թանանյանը։

Կարելի է եզրակացնել, որ գործարար հատվածը որոշակի սպասումներ ունի Կարեն Կարապետյանի նոր կառավարությունից։ Մեր զրուցակիցը, սակայն, նշեց, որ կոնկրետ այս ամիս խոսակցություններից բացի, ոլորտի բարելավման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։

Լրահոս
0