00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ. ներդրումները կփրկեն Հայաստանը «ստվերից» և կոռուպցիայից

© PhotolureГагик Макарян
Гагик Макарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում մեկնարկել է «Եվրոպական միությունը բիզնեսի համար» նախագիծը։ Այն ուղղված է երկրում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանմանը և զարգացմանը։ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիային պատմեց, թե ինչով են նորարարությունները գրավում եվրոպական գործարարներին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Եվրոպական միությունն արդեն մի քանի տարի համագործակցում է Հայաստանի հետ` իրականացնելով տարբեր նախագծեր։ Այս անգամ եվրոպացի գործարարները որոշել են հատուկ ուշադրություն դարձնել նորարարություններին։

Первый Международный форум Евразийского партнерства в Ереване. Тигран Саркисян - Sputnik Արմենիա
Տիգրան Սարգսյան. ԵՏՄ–ն հարթակ է բիզնես համագործակցության զարգացման համար

Հոկտեմբերի 24-28-ին EU4Business (Եվրամիությունը բիզնեսի համար) ծրագրի շրջանակում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է աջակցել փոքր և միջին ձեռնարկատիրությանը։ Այդ նախագիծն իրագործվում է Արևելյան գործընկերության երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ 

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենային տված հարցազրույցում պատմեց, թե ինչով են գրավիչ նորարարությունները եվրոպացիների համար։

«Ինչու՞ նորարարություններ, որովհետև դրանք ավելի խորը նշանակություն ունեն, քան դա թվում է առաջին հայացքից։ Այդ դեպքում խոսքը մենեջմենթի, նորարարությունների մասին է։ Այսինքն` ԵՄ-ն շահագրգռված է, որպեսզի հայկական բիզնեսը համագործակցի եվրոպականի հետ։ Հենց այդ պատճառով մի քանի տարի առաջ Եվրամիությունում մի շարք գերակա ուղղություններ են ընտրել Հայաստանի համար։ Օրինակ` GSP+, Կոսմե ծրագիրը (ԵՄ ծրագիրը ձեռնարկությունների և ՓՄՁ մրցունակության բարձրացման համար)»,- ասաց Մակարյանը։

Նրա խոսքով` հենց այդ ժամանակակից համակարգերն են թույլ տալիս համագործակցել եվրոպական բիզնեսի տարբեր ներկայացուցիչների հետ։ Մակարյանը կարծում է, որ Եվրամիությունը ներգրավում է նորարարական ձեռնարկություններ, որոնք լավ շահույթ ունեն։ Այդ բոլոր ձեռնարկությունները կարիք չունեն անցնելու «ստվեր» կամ դիմելու կոռուպցիոն սխեմաների։

«Այդ տեսանկյունից տվյալ ձեռնարկություններն արդյունավետ են աշխատում։ Ուստի նորարարությունները մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար։ Մեզ մոտ ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ 30-50 տոկոսը։ Մեզ մոտ միջինը «ստվեր» է անցնում տարեկան 5 միլիարդ դոլար։ Ուստի «ոչ պաշտոնական» տնտեսության դեմ պայքարը շատ կարևոր է։ Դա նշանակում է, որ եթե մենք խթանենք նորարարական նախագծերը, ստեղծենք համապատասխան ձեռնարկություններ, դա ավտոմատ կերպով թույլ կտա սկսել պայքարը ստվերային տնտեսության և կոռուպցիայի դեմ»,- հավելեց Մակարյանը։

Բացի այդ` Մակարյանը նշեց, որ նորարարական ձեռնարկությունները կդառնան հայրենական տնտեսության շոգեքարշը։

«Հայաստանում ոչ բոլոր ձեռնարկություններն ունեն նորարարական ոլորտում աշխատելու մշակույթ, ժամանակակից սարքավորում։ Ոչ բոլորը կարող են գրագետ մենեջմենթ իրականացնել, ոչ բոլորն են ներառվում սերտիֆիկացման միջազգային համակարգում»,- նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

DigitecExpo в Ереване - Sputnik Արմենիա
DigiTec-2016. 3D տպիչից մինչև արևային էներգիա

Մակարյանը կարծում է, որ նորարարական ձեռնարկությունների զարգացման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ, լավ մարքեթինգ։ Բացի այդ` ցանկացած արտադրանք պետք է գրավիչ և մրցունակ լինի։

«Բացի այդ` նորարարական ձեռնարկությունները լավ հիմք են կայուն բիզնես ստեղծելու համար»,- հավելեց տնտեսագետը։

Նա նշեց, որ «Եվրամիություն բիզնեսի համար» ակցիայի պես նախագծերը դրական կանդրադառնան հայկական ձեռնարկությունների վրա, որոնք մի քիչ «փակ» են և աշխատում են ոչ ժամանակակից չափանիշներով։

© Sputnik / Asatur YesayantsՊյոտր Սվիտալսկի
Петр Свитальский - Sputnik Արմենիա
Պյոտր Սվիտալսկի

Նախագծի մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց, որ այդ նախագիծն ուղղված է Արևելյան գործընկերության բոլոր երկրներում տնտեսության, նորարարությունների և բիզնեսի զարգացմանը։ Սվիտալսկին հույս հայտնեց, որ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունները հենակետ կդառնան երկրի տնտեսական զարգացման համար։

Լրահոս
0