13:49 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ՀՀ Ազգային ժողով

ԱԺ պատգամավորները վիրավորված են կառավարության անդամներից

Пресс-служба НС РА
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
6010

ՀՀ Ազգային ժողովում հինգշաբթի մեկնարկեց 2017թ-ի բյուջեի նախագծի քննարկումը: Կառավարության անդամները քննարկման ներկայացան ուշացումով և արժանացան նկատողության:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Ազգային ժողովը սկսեց քննարկել 2017թ-ի բյուջեի նախագիծը: Նախագծի քննարկումը մեկնարկեց կառավարության անդամների բացակայությամբ, ինչը, Աժ նախագահ Գալուստ Սահակյանի դիտարկմամբ, աննախադեպ երևույթ է:

Խորհրդարանի նախագահը կառավարության բացակայությունն անհարգալից վերաբերմունք համարեց: Նույն որակումը տվեց նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Այդ ուշացումն իսկապես անհարգալից է, պարոնա՛յք նախարարներ, բյուջեն թիվ մեկ փաստաթուղթն է ձեր և ամենակարևոր փաստաթուղթը, որ ընդհանրապես քննարկվում է»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ որոշվել է բյուջեի քննարկումը սկսել ժամը 12:00-ին, մինչդեռ քննարկումը մեկնարկել է շուրջ 30 րոպե ուշացումով, բայց առանց կառավարության անդամների:

Կառավարության միակ ներկա անդամը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր գործընկերների անունից ստիպված էր հայցել Աժ-ի ներողամտությունը:

Իսկ Արամյանի գործընկերները սկսեցին աստիճանաբար ներկայանալ արդեն նրա ելույթի ընթացքում: Արամյանը ներկայացրեց 2017թ-ի բյուջեի հիմնական ցուցանիշները: Նա նշեց, որ արտաքին պարտքը հաջորդ տարի կհասնի ՀՆԱ-ի 56.2 տոկոսին, բյուջեի դեֆիցիտը կկազմի 3 տոկոս, իսկ հարկային մուտքերը կառավարության ջանքերով կավելանան 0.3 տոկոսով:

Գլխավոր թեմաներ