00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատյան. 1000 դրամի մասին օրինագիծը պահային լուծում է

© Sputnik / Asatur YesayantsГрант Багратян в гостях у радио Sputnik Армения
Грант Багратян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1000-ական դրամի փոխարեն պատգամավորն առաջարկում է անհրաժեշտության դեպքում 1%-ով ավելացնել եկամտահարկը:

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Կառավարության առաջարկած հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված և առողջությունը վնասած զինծառայողներին և նրանց ընտանիքիներին հատուցելու օրինագիծը պետք է լիովին այլ տեսք ունենար, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Այդ օրինագիծը երկու կետով հակասում է Սահմանադրությանը, ինչպես նաև 3 օրենքի: Հակասում է հիմնադրամների մասին օրենքին, ներդրումային ֆոնդի մասին օրենքին և վերջերս ընդունված հարկային օրենսգրքին:

«Գալիս է այնպիսի օրենք, որը չի տեղավորվում նույնիսկ վատ փաստաթղթերի մեջ: Ինքը է՛լ ավելի վատն է, քան Սահամանադրությունը և հարկային օրենսգիրքը»,- ասաց Բագրատյանը:

Նա նշեց, որ մարտական գործողությունների ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին աջակցելու հարցն այդպես չի կարելի լուծել:

«Սա դիսկրետ, պահային լուծում է», — շեշտեց Բագրատյանը:

Նա առաջարկեց Հայաստանում գոյություն ունեցող 23% եկամտահարկին հարկ եղած դեպքում (կախված անցյալ տարվա իրավիճակից) ավելացնել ևս մեկ տոկոս (23+1%, բայց ոչ պակաս, քան 1000 դրամ ամեն մարդուց):

Армянский драм - Sputnik Արմենիա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «1000 դրամների» նախագիծը

Բագրատյանի խոսքով` ամենամեծ դժգոհությունը հասարակության մեջ առաջացնում է այն հարցը, թե ինչու են բոլորը վճարելու 1000 դրամ:

Պատագամավորը նշեց նաև, որ ֆինանսական օգնություն պետք է ստանան ոչ միայն զոհվածների ընտանիքները, այլև այն հերոսները, որոնք բարեբախտաբար կենդանի են մնացել:

«Եվ, ընդհանրապես, ինչու՞ զինվորները աշխատավարձ չեն ստանում: Կամաց-կամաց վերաբաշխեք այնպես, որ 4 տարի հետո գոյանա գումար, որպեսզի զինվորներին վճարենք: Աղբյուրներ` օֆշորի միջոցով վաճառվում է պղինձը, մոլիբդենը և այլն», — ասաց Բագրատյանը:

Պետք է խստացնել գույքահարկը, դրա միջոցով պետք է հավաքել ՀՆԱ-ի 1-1,5 տոկոսը, կարծում է Բագրատյանը` նշելով, որ այս ցուցանիշն այժմ կազմում է 0,4%։

Մի աղբյուր էլ կարող է դառնալ էմիսիոն եկամուտների փոխանցումը բյուջե, որոնք Կենտրոնական բանկը պահում է իրեն և իրացնում է բանկային համակարգում:

«Օրենքը բերելուց առաջ եկեք նստենք, մի բաժակ սուրճ խմենք, մեր կարծիքը լսեք», — ասաց Բագրատյանը:

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված և առողջությունը վնասած զինծառայողներին և նրանց ընտանիքիներին հատուցելու համար կառավարությունը կներդնի նոր համակարգ: Դրա հիմնասյունը լինելու է հատուկ հիմնադրամը, որի միջոցները ձևավորվելու են նվիրատվություններից, փոխառություններից, դրամաշնորհային գումարներից, հիմնադրամի սկզբնական միջոցներից, նաև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից պարտադիր գանձվող 1000 դրամ գումարից:

Զոհված և 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ, 2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն, իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում, կստանան ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ: Այսինքն` սպային կամ նրա ընտանիքին 20 տարվա ընթացքում կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն։ II խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներն ամսական կստանան 200 հազար դրամ, 150 և 100 հազար դրամ` համապատասխանաբար։ Դրամական միջոցները կստանան զինծառայողների ծնողներն ու երեխաները, ինչպես նաև մինչև 23 տարեկան եղբայրներն ու քույրերը։

Լրահոս
0