00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարարտանյութերի մատակարարման ոլորտում մի շարք խնդիրներ են բացահայտվել

© Sputnik / Arpi BeglaryanДрам
Драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերի մատակարարման ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները, որի համաձայն` այս ոլորտում մի շարք խնդիրներ են բացահայտվել:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի —Sputnik. Տարիներ շարունակ պարարտանյութերի ձեռքբերման և իրացման ոլորտում գործել է պետական աջակցության ծրագիրը, որի նպատակը ՀՀ հողօգտագործողներին շուկայականից մատչելի գնով ազոտական պարարտանյութի տրամադրումն է:

Պարարտանյութի գնի մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից, ինչի արդյունքում վերջնական սպառողը, տվյալ պարագայում՝ հողօգտագործողները հնարավորություն են ստանում շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռքբերելու այն: Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով, ծրագրից օգտվել են հազարավոր համայնքներ, սակայն ՏՄՊՊՀ-ը նշված ոլորտում բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:

Продуктовый магазин - Sputnik Արմենիա
Հայկական ծխախոտի ու կաթնամթերքի վաճառքին ռուսական շուկայում խոչընդոտում են

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 4 տարի շարունակ՝ 2012-2016 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարար է հանդիսացել «Մասիսի Բերրիություն» ընկերությունը: Ընդ որում, վերջինս ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ընտրվել է առանց մրցույթի հայտարարման, ինչը նշանակում է, որ այլ ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս ծրագրին:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի բավարարվում է երկրում ազոտական պարարտանյութի պահանջարկի մոտ 74 տոկոսը, ինչը նշանակում է, որ մատակարարը նույնքան մասնաբաժնով կարող է ունենալ գերիշխող դիրք տվյալ շուկայում:

Նախորդ տարի «Մասիսի Բերրիությունը» մատակարարել է ընդհանուր առմամբ 32 հազար 720 տոննա պարարտանյութ, ինչի դիմաց ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 48 մլն դրամ պետական սուբսիդիա, ևս 204 մլն դրամ դրամաշնորհ՝ մարզերի մատակարարումների համար, ինչպես նաև 3 մլրդ 992 մլն դրամ բյուջետային վարկ՝ 0,001 տոկոս տոկոսադրույքով: Արդյունքում, ազոտական պարարտանյութի 1 տոննան գյուղացիական տնտեսություններին իրացվել է 120 000 դրամով: Հանձնաժողովը պարզել է, որ «Մասիսի Բերրիությունը» ազոտական պարարտանյութի 1 տոննան Վրաստանից ձեռք է բերել շուրջ 323 ԱՄՆ դոլարով: Մինչդեռ մեկ այլ ընկերություն՝ «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որը ներգրավված չէ պարարտանյութի մատակարարման ծրագրում, նույն տեսակի 1 տոննա պարարտանյութը նույն երկրից ձեռք է բերել 239 ԱՄՆ դոլարով՝ այսինքն 26%-ով ավելի էժան:

Ստացվում է, որ պետությունը ստիպված է եղել հավելյալ գումարներ վճարել «Մասիսի Բերրիությանը»: ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված հաշվարկների համաձայն, պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող էր խնայել ավելի քան 1,5 միլիարդ դրամ:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են նաև, որ այն ընկերությունը, որը մասնակցում է տվյալ ծրագրին, մրցակցային առավելություններ է ստանում մյուսների համեմատ:

Խնդիրն այն է, որ պետությունը տվյալ ընկերությանը նախապես տրամադրում է անհրաժեշտ դրամական միջոցներ և ապահովում ազոտական պարարտանյութի երաշխավորված պահանջարկ: Մինչդեռ նույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողները ստիպված են լինում աշխատել սեփական գումարներով, և ապրանքը ներմուծում են առանց իրացման ծավալների վերաբերյալ հստակ կանխատեսումների և երաշխիքների:

ՀՀ ՏՄՊՊՀ-ը առաջարկում է պարարտանյութի մատակարար ընկերության ընտրությունը այսուհետ իրականացնել բաց և հրապարակային մրցույթների միջոցով։

Правительство Армении - Sputnik Արմենիա
Վարչապետը ՏՄՊՊՀ–ին հորդորեց ուշադրություն դարձնել առաջնային սպառման ապրանքին

Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ եթե պետական աջակցության ծրագրով պարարտանյութի մատակարարի ընտրությունը իրականացվեր մրցութային եղանակով, ապա կարելի էր ընտրել նույն արտադրանքը ավելի ցածր ինքնարժեքով ներմուծող ընկերություն: Այս դեպքում հնարավոր կլիներ թե պարարտանյութը գյուղացիներին տրամադրել ավելի քան 36 տոկոսով ցածր սակագնով և թե պետական միջոցներն օգտագործել առավել արդյունավետ:

Հանձնաժողովը խնդիրը քննարկել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, որը ևս համամիտ է ՀՀ մրցակցային մարմնի կողմից բարձրացված հարցերի լուծման մեխանիզմների և առաջարկների հետ:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով` նման երևույթները անուղղակի կերպով բացասաբար են անդրադառնում նաև մրցակցային դաշտի վրա՝ անհավասար պայմաններ ստեղծելով նույն գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների համար։

«Մեր հանրապետության վարչապետի մոտեցումն այնպիսին է, որ պետական աջակցության ծրագրերը և պետական գնումների համակարգն ընդհանրապես պետք է գործեն բաց, թափանցիկ և արդար մրցույթների միջոցով: Հետևապես, Հանձնաժողովը կլինի հետևողական՝ առավել խիստ վերահսկողություն իրականացնելու և այս առումով խնդիրների լիարժեք լուծմանն ու կարգավորմանը հասնելու նպատակով»,-ասաց նա:

Շաբոյանը ընդգծեց նաև, որ բոլոր տնտեսվարողները պետք է լինեն իրազեկ, որ այսուհետ պետական աջակցության ծրագրերը պետք է կազմակերպվեն բացառապես մրցութային հիմունքներով և բոլորը պետք է ունենան դրանց մասնակցելու նույն մեկնարկային հնարավորությունները:

Լրահոս
0