00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունն այլևս նկարչությամբ չի զբաղվում

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Правительства РА. Карен Карапетян
Заседание Правительства РА. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունն այլևս տնտեսական աճ չի նկարում, 2016թ-ն էլ կավարտվի տխուր, բայց իրական թվերով: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսպես է վերլուծում 2016թ-ի տնտեսական ցուցանիշները:

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. 2016թ-ը կավարտվի տխուր, բայց իրական թվերով, սակայն թե՛ ժողովրդի և թե՛ բիզնեսի կյանքում այդ թվերը որևէ փոփոխություն չեն բերի: Sputnik Արմենիայի հետ զրույցում, ներկայացնելով 2016թ-ի տնտեսական պատկերը, նշեց ՀՀ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Եթե նախկինում թվերն ուռճացվում էին՝ սկսած համայնքներից մինչև նախարարություններ, ու վիճակագրության միջոցով ներկայացվում էր 3-4 % տնտեսական աճ, ապա հիմա տրամադրությունները փոխվել են: Կառավարությունում հակված են իրական թվեր ցույց տալ»,- ասաց Մակարյանը:

Նրա համոզմամբ` այս գործելաոճն առաջին հեթին ձեռնտու է հենց կառավարությանը, որը շահագրգռված է ճիշտ իրավիճակ ֆիքսել, որպեսզի մեկ տարի անց կարողանա ցույց տալ, թե իրականում որտեղ ինչ ձեռքբերում է ունեցել:

Կառավարությունն էլ արդեն չի թաքցնում, որ իր նախորդներն իրականում ավելի լավ նկարում էին, քան տնտեսություն վարում: Մասնավորապես՝ եթե 2016թ-ի բոլոր ամիսներին գյուղնախարարի նկարչության շնորհիվ միայն աճ էր գրանցվում, ապա նախարարի փոփոխությունից հետո հենց առաջին ամսում՝ սեպտեմբերին, գրանցվեց 20%, հոկտեմբերին՝ 40%-անոց անկում: Արդյունքում միայն այս ցուցանիշների պատճառով 2016թ-ին տնտեսական աճը մնաց զրոյական մակարդակի վրա:

© PhotolureԳագիկ Մակարյան
Гагик Макарян - Sputnik Արմենիա
Գագիկ Մակարյան

Չնայած դրան, Գագիկ Մակարյանը որոշակի հույս է կապում տարվա վերջին ամսվա հետ: Քանի որ դեկտեմբերին Հայաստանում նախատոնական առևտուրը մեծ աշխուժություն ու շրջանառություն է ապահովում, Գագիկ Մակարյանը չի բացառում, որ դրա շնորհիվ տնտեսական աճը կարող է հասնել գոնե 1%-ի:

Вардан Арамян - Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարար. Հայաստանի տնտեսությունը նոկդաունի մեջ է

Ինչ վերաբերում է 2017թ-ին, այստեղ ճիշտ հակառակն է: Տարվա առաջին ամիսներին հայաստանյան տնտեսությունը դեռևս թմբիրի վիճակում կլինի: Եթե հետտոնական պասիվությանն ավելացնենք նաև նախընտրական տրամադրությունները, ապա պարզ կդառնա, որ առնվազն մինչև մայիս Հայաստանում տնտեսական տեղաշարժեր չեն լինի:

«Փոփոխություններ չեն լինի հատկապես մարտ-մայիս ամիսներին, երբ ընտրությունների նախապատրաստություններն ավելի կուժեղանան, հետո նաև՝ ընտրություններ ու նոր կառավարության ձևավորում, այդ պատճառով մինչև մայիս մեզ մոտ պասիվ շրջան կլինի»,- ասաց Մակարյանը` նշելով, որ շատ գործատուներ զգուշավոր են լինում, փողեր չեն փոխանցում, անհանգստանում են, թե կստուգեն՝ ուր փոխանցվեց, ում համար, որովհետև երբեմն մտավախություն կա, որ ինչ-որ կուսակցության համար են փոխանցում:

Ընտրությունների ավարտից հետո միայն, երբ կձևավորվի նոր կառավարությունը կամ պարզ կդառնա, թե ում է վստահվելու նաև ՀՀ տնտեսությունը, գործարար հատվածն առավել վստահ սկսի աշխատել:

Իսկ ընդհանուր առմամբ, Գագիկ Մակարյանը լավատես է և հուսով, որ 2017թ-ին տնտեսական աճն ավելին կլինի, քան 2016-ին:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0