14:31 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ինքնաթիռ

Կպարզեցվի օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրման գործընթացը

© Sputnik/ Алексей Куденко
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
17 0 0

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել պարզեցնել առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում: Դրանցից մեկը պայմանավորված է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի արդյունավետ կառավարման համակարգի ներդրման և ոլորտի անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությամբ: Արդյունքում, ՀՀ ավիացիայի բնագավառի, բացառությամբ ռազմականի, քաղաքականությունը մշակող, ինչպես նաև թռիչքային և ավիացիոն անվտանգության տեխնիկական կարգավորման լիազորված մարմին է ճանաչվում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Որոշմամբ նախատեսվում է դեպի ՀՀ և ՀՀ-ից կանոնավոր, երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացի արդիականացում և առցանց համակարգի ներդրում, որի արդյունքում կկրճատվի նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը և կպարզեցվի թույլտվությունների տրման գործընթացը:

Ի պատասխան վարչապետի հարցմանը, թե քանի ավիաընկերության են դիմել բանակցելու առաջարկով՝ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ դիմել են 40-ից ավելի ավիաընկերությունների՝ հիմնականում եվրոպական: «Ներկայում արդեն պատասխան ունենք 3-4 ավիաընկերությունից: Առաջիկայում նախատեսում ենք անցկացնել տեխնիկական քննարկումներ»,-ասել է Ս. Ավետիսյանը: Կարեն Կարապետյանը հորդորել է հսկողություն սահմանել, քանի որ այդ հարցը չափազանց կարևոր է:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ