00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աուդիտորական կազմակերպությունների համար կներդրվեն հստակ մեխանիզմներ

© minfinОбсуждение проекта "Концепция реформ в сфере бухгалтерского учета и аудита"
Обсуждение проекта Концепция реформ в сфере бухгалтерского учета и аудита - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգ» նախագծի քննարկում` Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի և աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Նախաձեռնության նպատակը մասնագիտական հանրության հետ իրականացվող բարեփոխումների քննարկումն է՝ նախքան հանրային լայն քննարկումներ սկսելը։ «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգի» մշակումը ներառված է կառավարության որոշմամբ ընդունված 2017 թվականի գերակա խնդիրներում:

Представители российских и испанских деловых кругов встретились с президентом РФ и королем Испании - Sputnik Արմենիա
ԻՆՏԵՐ ՌԱՕ–ն և Հայաստանի իշխանությունները միասին աուդիտոր կընտրեն Էլցանցերի համար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի խոսքով, աուդիտորական կազմակերպությունների որակի վերահսկողության համար կներդրվեն Եվրամիության դիրեկտիվներին համապատասխան հստակ մեխանիզմներ, կմեծանա հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններում ներառված տեղեկատվության հանդեպ հանրության վստահությունը: Նախարարի տեղակալը մանրամասնել է նաև, թե ովքեր են գործարար միջավայրում ֆինանսական հաշվետվությունների օգտագործողները.

«Առաջին խումբ օգտագործողները հենց տվյալ կազմակերպության ղեկավարությունն է՝ մենեջմենթը: Այսինքն, մենեջմենթը աուդիտից ստանում է չակերտավոր ասված որակավորված խորհրդատվություն: Երբ որ ֆինանսական հաշվետվությունները հավաստվում են անկախ աուդիտորի կողմից, մենեջմենթի աշխատանքը, ըստ էության, գնահատվում է որպես բավարար: Երկրորդ խումբը բաժնետերերը կամ պոտենցիալ բաժնետերերն են, ովքեր ֆինանսական հաշվետվությունները ուսումնասիրում են, որպեսզի հասկանան՝ տվյալ կազմակերպությունում ներդրում կատարեն, թե ոչ:

Երրորդ խումբը հանրությունն է, որն իր տեղեկատվական կարիքներն է բավարարում, կամ կոնկրետ կազմակերպության աշխատակիցը, ով, լինելով հանրության մասնիկ, վերլուծում է այդ հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունը և որոշում իր ապագան, իր գործունեությունը կապի այդ կազմակերպության հետ, թե ոչ», —ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:

Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Հովհաննես Պետրոսյանը անդրադարձել է աուդիտորական դաշտում գոյություն ունեցող խնդիրներին՝ նկատելով. «Դաշտում ունենք և բարձր մակարդակի որակավորում ունեցող մասնագետներ, և պատշաճ մակարդակով ծառայություններ մատուցող աուդիտորական կազմակերպություններ և ունենք աուդիտորական կազմակերպություններ, որոնց ծառայությունների մակարդակը թերևս ցանկալի է, որ բարձրանա:

Московская биржа - Sputnik Արմենիա
Հայաստանը ֆինանսական տեղեկատվություն կփոխանակի Ռուսաստանի հետ

Ներկա բարեփոխումների առանցքային հարցը կայանում է նրանում, որպեսզի հանրությունը վստահ լինի, որ մատուցվում են պատշաճ որակի ծառայություններ, այսինքն՝ աուդիտի նկատմամբ պետք է իրականացվի պատշաճ արտաքին վերահսկողություն»:

Աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորում են որակյալ և անորակ ծառայությունների տարբերակումը: «Աուդիտորական ծառայություններից օգտվող ընկերությունները շատ անգամ չգիտեն, թե դաշտում ով է մատուցում որակով ծառայություն, ով` անորակ: Նրանց ընտրությունը հաճախ հիմնվում է գնային առավել հարմար առաջարկի վրա, և ընտրվում է էժանագինը: Եթե աուդիտի պալատի գաղափարը ներդրվի ու կենսագործվի, ենթադրվում է,որ պալատը կունանա որոշակի կառուցվածքային միավոր, որը տեղում կիրականացնի որակի մշտադիտարկում, ինչպես նաև ստուգումներ», —ասել է «Էյ-էն Աուդիտ»ՓԲԸ —ի տնօրեն Արթուր Հարությունյանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունում մասնագիտական հանրության հետ կայացած քննարկման արդյունքում որոշվեց մեկշաբաթյա ժամանակահատվածում մեկտեղել բոլոր առաջարկները, ամբողջականացնել բարեփոխումների փաթեթը՝ հաջորդ քայլով հանրային լայն քննարկումներին այն ներկայացնելու համար:

 

Լրահոս
0