19:54 29 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Առևտրի անկման ցուցանիշ

Հայաստանին տնտեսական պլանավորման նորարարական մոդել կառաջարկվի

© Sputnik/ Роман Галкин
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
2310

Եվրասիայի ժողովրդների համաժողովի առաջին համագումարի ժամանակ, որը տեղի կունենա մայիսի 28–ին, եվրասիական երկրներին կառաջարկվի տնտեսական պլանավորման նոր մոդել, որը կկարողանա երկիրը հանել ճգնաժամից։

Եվրասիայի ժողովրդների համաժողովի առաջին համագումարի նախօրեին նպատակների և նախագծերի մասին Sputnik Արմենիային պատմեց hամաժողովի տնտեսական հարթակի Ծրագրային կոմիտեի ղեկավար, Եվրասիայի ժողովրդների համաժողովի Տնտեսական խորհրդի ձևավորման ծրագրային կոմիտեի գործադիր տնօրեն Յուլիա Կուլիկովան։ Իսկ պլանավորման նոր մոդելի մասին խոսեց պրոֆեսոր, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետի ստրատեգիական պլանավորման և տնտեսական քաղաքականության ամբիոնի վարիչ Ելենա Վեդուտան։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

Ոսկյա զարդ
© Sputnik/ Руслан Кривобок

- Տիկին Կուլիկովա, ի՞նչ նպատակներ է հետապնդում Եվրասիայի ժողովրդների համաժողովը։

— Ստեղծվում է Եվրասիայի ժողովրդների տնտեսական խորհուրդ, որի նպատակներից մեկը ստրատեգիական պլանավորման նոր կոնցեպտի առաջ տանելն է։ Այն ժամանակին մշակել է ակադեմիկոս Նիկոլայ Վեդուտան։ Այժմ նրա հետազոտությունները զարգացնում է նրա դուստր Ելենա Վեդուտան։

- Այսինքն տնտեսական մոդելն արդեն գոյություն ունի:

— Այո, այն հիմք կհանդիսանա Եվրասիայի ժողովրդների համաժողովի առաջին համագումարի համար, որը տեղի կունենա մայիսի 28-ին։

- Ո՞ր երկրներում է այն արդեն ներդրվել։

— Սկզբի համար Ռուսատանում։ Մենք առաջարկում ենք այն օգտագործել ամբողջ Եվրասիական միության տարածքում, այդ թվում` Հայաստանում, դրա համար առաջին համագումարին կներկայացվի նաև հայկական պատվիրակությունը։ Մեր նպատակն է ալընտրանքային տնտեսական զարգացման մոդելներ և այլընտրանքային կոնցեպտներ առաջարկել: 

- Տիկին Վեդուտա, ի՞նչ է իրենից ներկայացնում տվյալ մոդելը, և ինչու՞ է այն ասյօր այդքան արդիական։

— Այսօր պահանջարկ ունի սկզբունքորեն նոր պլանային հաշվարկների համաձայնեցման տնտեսամաթեմատիկական մոդելը։ Եվ այդ դինամիկ մոդելը որպես հետադարձ կապ հաշվի է առնում սպառողական շուկայի հավասարակշռությունը և ենթադրում է ժամանակակից IT-ի ներդրում։

Այդ մոդելը գիտականորեն հիմնավորված է։ Այդ պատճառով այն կարող է ամեն տեղ օգտագործվել` ոչ միայն եվրասիական երկրներում, թեև կսկսենք հենց այդ երկրներից։

-Ինչպե՞ ս է աշխատում այդ ախեման։

Գոյություն ունի գիտական մոտեցում գործնական խնդիրների լուծմանը։ Եվ կան մոտեցումներ, որոնք խոսում են խնդիրների մասին, բայց չեն լուծում դրանք։

Այդ մոդելն, ինչպես արդեն ասվել էր, մշակել է հայրս` Նիկոլայ Վեդուտան, որն, ըստ էության, տնտեսական կիբերնետիկայի հիմնադիրն է։ Նա քաջ գիտակցում էր, որ հիմնարկի բարեհաջող զարգացումը պայմանավորված է նաև, թե ինչ միջավայրում է այն գտնվում, այսինքն պետությունն ինչքան գրագետ է պլանավրում ազգային տնտեսության զարգացումը։

Եթե տնտեսությունը համամասնորեն չզարգանա, ապա առանձին հիմնարկությունների հաջողությունը չի փրկի իրավիճակը, երկիրն ընհանուր առմամբ ճգնաժամի մեջ կմնա։

Русская версия

Գլխավոր թեմաներ