00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոստումներ և իրականություն. ՀՀ տնտեսական աճի 17 տարվա վերելքներն ու անկումները

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցГРАФИК СОСТОЯНИЯ ФИНАНСОВОГО РЫНКА
ГРАФИК СОСТОЯНИЯ ФИНАНСОВОГО РЫНКА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017թ-ի վերջին ՀՀ տնտեսությունը կարձանագրի նվազագույնը 3.2% աճ: Պետբյուջեի հիմքում դրված այս ցուցանիշն այսօրվա կառավարությունը խոստանում է անգամ գերազանցել: Իշխող քաղաքական ուժը խոստանում է 2018-2020 թթ-ին տնտեսական աճը հասցնել 5,3%-ի՝ չբացահայտելով գաղտնիքը, թե ով է լինելու այդ տարիներին ՀՀ վարչապետն ու, հետևաբար, նաև տնտեսական աճի պատասխանատուն:

Նելլի Դանիելյան, Sputnik.

Իշխանության տնտեսական քաղաքականության ընդդիմախոսները թերահավատորեն են վերաբերվում կառավարության խոստումներին՝ դրանք համարելով հավակնոտ ու անիրատեսական: Թերևս, անցյալի փորձը թույլ չի տալիս հավատալ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես գրված է թղթի վրա:

Зал заседаний Правительства РА - Sputnik Արմենիա
Վարչապետները գալիս ու գնում են. Հովիկ Աբրահամյանը 13-րդն էր

Բավական է հիշել, որ 2016թ.-ին դեռևս Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության խոստացած 2.2-2.4% տնտեսական աճից տարեվերջին ապահովվեց ընդամենը 0.5%-ը։

Մինչդեռ կար ժամանակ, երբ Հայաստանում տնտեսական աճը չափվում էր երկնիշ թվերով ու նույնիսկ մի քանի տասնյակ անգամ առաջ էր հարևան երկրներից:

2000-ականների սկզբին, երբ ՀՀ վարչապետն Անդրանիկ Մարգարյանն էր, Հայաստանը տնտեսական աճի տեմպով դասվում էր աշխարհի ամենաարագ զարգացող երկրների շարքը: 2003թ-ին մեր երկրի ՀՆԱ-ն 8%-ով գերազանցում էր խորհրդային վերջին տարիների մակարդակը: Համեմատության համար նշենք, որ նույն տարիներին Վրաստանում ՀՆԱ-ի մակարդակը 42%-ով ցածր էր խորհրդային տարիների մակարդակից:

© Sputnik / MediamaxԱնդրանիկ Մարգարյան
Андраник Маркарян - Sputnik Արմենիա
Անդրանիկ Մարգարյան

Հայաստանի տնտեսության նման հաջողությունը պայմանավորված էր դրամավարկային քաղաքականության և արտասահմանից ստացվող տրանսֆերտների ծավալով: 2004-2008թթ-ի ընթացքում միայն բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել ավելի քան 5.3 մլրդ ԱՄՆ դոլար:

Արդյունքում 2002-2008թթ-ին ՀՀ տնտեսությունն ապահովում էր երկնիշ տնտեսական աճ:

Եթե 2001թ-ին ՀՀ-ում գրանցվել էր 9,6% —անոց տնտեսական աճ, 2002-ին այն հասավ 13,2%-ի, 2003-ին՝ 14, 2004-ին՝ 10,5, 2005-ին՝ 13,9, 2006-ին՝ 13,2, 2007-ին՝ 13,7%-ի:

Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանից հետո՝ 2007 թվականի ապրիլի 4-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը երկրի գործադիր իշխանության ղեկը ստանձնեց Սերժ Սարգսյանը, իսկ 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2014 թվականի ապրիլի 12-ը՝ Տիգրան Սարգսյանը:

Այս տարիներին էլ հենց սկսվեց հայաստանյան տնտեսության անկումը, նախ երկնիշ աճը դարձավ միանիշ, ապա նույնիսկ երկնիշ անկում գրանցվեց: Այսպես՝ 2008թ-ին տնտեսական աճը կազմեց 6,9%, իսկ 2009՝-ին աճի փոխարեն գրանցվեց 14,1%-անոց անկում:

© Photo : official site of the President of RAՏիգրան Սարգսյան
Тигран Саргсян  - Sputnik Արմենիա
Տիգրան Սարգսյան

Ի դեպ, հենց 2009-ին, երբ աշխարհը պայքարում էր ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցնում էր՝ այն Հայաստան չի հասնելու: Բայց հասավ: Միայն սեպտեմբեր ամսին վարչապետը ստիպված եղավ խոստովանել՝ ճգնաժամից տուժել է նաև Հայաստանի տնտեսությունը: Իսկ տարեվերջին արդեն պաշտոնապես հայտնի դարձավ՝ տուժել է 14,1%-ով:

Դրանից հետո ՀՀ կառավարությունը ստիպված եղավ ընդունել՝ անկման պատճառը ոչ միայն ճգնաժամն էր, այլև այն, որ մինչ այդ Հայաստանի երկնիշ տնտեսական աճն ապահովվում էր մի քանի ոչ արտահանելի ճյուղերի և արտերկրից ստացվող դրամական փոխանցումների հաշվին: Հետևաբար, տնտեսական աճի փուչիկն ամեն պահի կարող էր «պայթել», ինչն էլ եղավ 2008-2009թթ.-ին: Բավական է նշել, որ շինարարությունը, որի վրա մեծ մասամբ հիմնված էր տնտեսական անկման երկնիշ ցուցանիշը, 2009-ին 40% անկում արձանագրեց:

© SputnikՏնտեսական աճի ցուցանիշ
Տնտեսական աճի ցուցանիշ - Sputnik Արմենիա
Տնտեսական աճի ցուցանիշ

Դրանից հետո կառավարությունը ստիպված էր ամեն տարի ավելի ու ավելի ցած իջեցնել տնտեսական աճի նշաձողը՝ միաժամանակ բարձրացնելով պետական պարտքի չափը:

Արդյունքում 2010թ-ին հաջողվեց ապահովել 2,2, 2011-ին՝ 4,7, 2012-ին՝ 7.2% տնտեսական աճ: Փոխարենը՝ 2009-ին 3 մլրդ դոլարի պետական պարտքը կրկնակի ավելացավ՝ այդ տարի արդեն հատելով 6 մլրդ-ի սահմանը:

Բայց նույնիսկ սա էլ չփրկեց իրավիճակը: 2013-ի բյուջեով խոստացված 7% տնտեսական աճի փոխարեն, Տիգրան Սարգսյանի կառավարությունը տարին փակեց ընդամենը 4,1% աճով, ու 2014-ի ապրիլին երկրի տնտեսության ղեկը հանձնեց Հովիկ Աբրահամյանին ու գնաց ԱՄՆ:

© Пресс-служба Правительства РАՀովիկ Աբրահամյան
Премьер-министр РА Овик Абраамян - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյան

Աբրահամյանի կառավարությունն ավելի համեստ խոստում տվեց՝ տնտեսական աճի նշաձողն իջեցնելով 5.2%-ի: Բայց ապահովեց միայն 4,1% —ը: 2015-ին խոստացած 4,1%-ի փոխարեն հաջողվեց ապահովել միայն 3 %:

Իսկ 2016թ.-ը, որն աննախադեպ անկում էր խոստանում Հայաստանի տնտեսությանը, դարձավ հերթական կառավարության հրաժարականի տարի:

2016-ի սեպտեմբերին գործադիր իշխանությունը ստանձնած Կարեն Կարապետյանի կառավարությունը հայտարարեց՝ նախատեսված 2.2-2.4% տնտեսական աճի փոխարեն կհաջողվի ապահովել միայն 0.5%-ը:

Իսկ 2017 թվականի համար Կարապետյանի կառավարությունը խոստացել է 3.2% տնտեսական աճ: Տարվա կեսն արդեն անցել է, և գործադիրը վստահեցնում է՝ խոստացած աճը գրեթե կրկնակի շատ է: Իսկ պետական պարտքի ավելացումը կառավարությանը չի անհանգստացնում: Ֆինանսների նախարարը վստահեցնում է, որ այն ճիշտ է կառավարվում: Նշանակում է՝ մնում է համբերել ու սպասել խոստումների կատարմանը:

© Photo : press office of the Government of RAԿարեն Կարապետյան
Карену Карапетяну представили инвестиционные программы регионов  - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյան
Լրահոս
0