00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Մեղրի – Նորդուզը կապահովի տարանցումը Իրանից Սև ծով

© AravotФлаги Ирана и Армении
Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը կնպաստի առևտրին ու տարանցիկ բեռնափոխադրումներին, կարծում է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի իրականացումը կնպաստի Պարսից ծոցից դեպի Սև ծով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալի մեծացմանը, այսօր լրագրողներին ասաց արևելագետ, Իրանի մասնագետ Արմեն Իսրայելյանը։

Նրա խոսքով` երբ Իրանն ու «վեցնյակը» պայմանավորվածություն ձեռք բերեցին միջուկային ծրագրի վերաբերյալ, Երևանի և Թեհրանի առջև նոր հնարավորություններ բացվեցին` տնտեսական հարաբերությունները խորացնելու համար։ Կողմերը պայմանավորվեցին չեղարկել վիզային ռեժիմը, հեշտացնել հայկական մեքենաների Իրան մուտք գործելը, միջխորհրդարանական հանձնաժողովների ամենամյա նիստեր անցկացնել։

Агарон Варданян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրանագետ. Հայաստանի հետ Իրանի զարգացող քաղաքականությունը կշարունակվի

«Հայ-իրանական սահմանին՝ մասնավորապես, Սյունիքի մարզում, ազատ տնտեսական գոտու գործարկումը զգալիորեն կմեծացնի հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալների մեծացումը։ Կարևոր է նաև այն, որ Իրանի մեջլիսը վավերացրել է «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը», – ասաց Իսրայելյանը։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանը վավերացրել էր Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը։

Մաքսային դարպասի համատեղ օգտագործման մասին պայմանագիրը ստորագրվել է անցած տարվա դեկտեմբերին, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան պաշտոնական այցի ժամանակ։

Փորձագետի խոսքով` տվյալ համաձայնագրի նպատակն է օգնել երկու երկրների միջև առևտրին նպաստող հեռանկարային ծրագրերի իրականացմանը։ Դա վերաբերում է ինչպես առևտրի շրջանառության ավելացմանը, այնպես էլ Պարսից ծոցից դեպի Սև ծով և հակառակ ուղղությամբ ապրանքների տարացմանը։

«Որպեսզի սահմանային անցակետում մաքսային գործընթացներն արագ ձևակերպվեն և բեռնափոխադրողներն արագ սպասարկվեն, համատեղ աշխատանքային խումբ է ձևավորվելու, որպեսզի սահմանին ի հայտ եկած խնդիրներն արագ լուծում ստանան», – ասաց Իսրայելյանը։

Տվյալ համաձայնագիրը, նրա խոսքով, պետք է նպաստի արտասահմանյան ներդրումների ներգրավմանը։

Ապրանքաշրջանառության մեծացման ներուժ, Իսրայելյանի կարծիքով, կա։ Դրա մասին ակնհայտորեն վկայում են թվերը։ Եթե 2015 թվականին այն կազմում էր 120–130 միլիոն դոլար (առանց նավթի ու գազի), ապա 2016 թվականին` արդեն մոտ 170 միլիոն դոլար։

Կողմերը, նրա խոսքով, նույնպես դժգոհ են փոխադարձ առևտրի ներկայիս պայմաններից և պատրաստականություն են հայտնում ամեն ինչ անել այդ ցուցանիշը լավացնելու համար։

Լրահոս
0