17:25 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
գազ

Վրաստան – Իրան․ Հայաստանը կարող է միջնորդ դառնալ գազի շուրջ բանակցություններում

© Stat.dark
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Հայաստանը կարող է միջնորդ դառնալ Վրաստանի ու Իրանի միջև իրանական գազի մատակարարման հարցում, համոզված են հայ փորձագետները։ Պաշտոնական Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում Իրանից գազ գնել, քանի որ այն թանկ է։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Տեսականորեն Հայաստանը կարող է իր վրա մոդերատորի դեր վերցնել ավելի մատչելի գնով Վրաստանին գազ մատակարարելու մասին բանակցություններում, կարծում է իրանագետ Կարեն Մկրտչյանը։

«Ադրբեջանը հնարավորությունը բաց չի թողնում մենաշնորհ ձեռք բերել վրացական շուկայում ու խոչընդոտներ է առաջացնում։ Հայաստանն այսօր չի կարող լիարժեք ապահովել իրանական գազի մատակարարումը Վրաստան իր տարածքով խողովակների վատ վիճակի ու պաշարների պակասի պատճառով», — Sputnik Արմենիայի լրագրողի հետ զրույցում ասաց Մկրտչյանը։

Եթե Թբիլիսին ու Թեհրանը պայմանավորվածություն ձեռք բերեն գազի հարցով, Երևանը պետք է անի ամեն հնարավոր բան, որպեսզի հաստատի տարանցիկ երկրի կարգավիճակը։ Իրանական գազի տեղափոխումը Վրաստան հնարավոր է իրականացնել երկու ճանապարհներով՝ Ադրբեջանով ու Հայաստանով։ Մի կողմից՝ Վրաստանում հասկանում են, որ իրանական գազը Հայաստանով, թեկուզև փոքր քանակով, հնարավորություն կտա Ադրբեջանից էներգետիկ կախվածության մեջ չընկնել։ Մյուս կողմից՝ Թբիլիսիի համար իրանական վառելիքը թանկ է։ Դրա համար, չնայած մշտական քննարկումներին, խոսել իրանական գազի առքի մասին կարելի է միայն շատ առաջ ընկնելով։

Վրաստանը փակուղում է հայտնվել այն բանից հետո, երբ «Գազպրոմը» դադարել է դեպի Հայաստան տարանցման համար հումքով վճարել (մատակարարվող գազի ընդհանուր ծավալի 10% —ը) և անցել է գումարային վճարումների։

2017 թվականին Վրաստանի կառավարության ու «Գազպրոմ-էքսպոտրի» ներկայացուցիչների ստորագրած երկամյա պայմանագրի համաձայն, առաջին տարվա ընթացքում վճարումը մասամբ հումքով է իրականացվելու, սակայն դրանից հետո, միջազգային ստանդարտների համաձայն, կողմերը կանցնեն գումարային վճարի։


Կողմերը որոշել են, որ անհրաժեշտության դեպում սեզոնային պահանջները հոգալու համար Վրաստանը կարող է արտոնյալ պայմաններով գազի լրացուցիչ ծավալներ ստանալ, այսինքն՝ 1 հազար խմ դիմաց 215 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ 185 ԱՄՆ դոլարով։

Դեպի Հայաստան իրականացվող գազի տրանզիտի մասին բանակցությունները «Գազպրոմն» ու պաշտոնական Թբիլիսին վարում էին մի քանի տարի։ Վրաստանը մինչև վերջին պահը ձգձգում է դրամայնացման անցումը, ինչի մասին վկայում են բազմաթիվ ու ապարդյուն հանդիպումները երկրի իշխանությունների ու ռուսական ընկերության ներկայացուցիչների հետ։

Վրաստանն առանց «Գազպրոմի» գազի 10%-ի լրիվ կախվածության մեջ կընկներ երկնագույն վառելիքի ամենախոշոր մատակարարից՝ Ադրբեջանից։ Վրաստանի էներգետիկային նախկին նախարարը բազմիցս ընդգծում է «Գազպրոմի» դերն ու վաստակն այն հարցում, որ կարողացավ բանակցություններ վարել SOCAR-ի հետ՝ գազի գնի իջեցման շուրջ։ Իսկ իրանական գազը գնելու փորձերը հաջողության չհասան։

Իր հերթին, մինչև չշահագործվի «Շահ- Դենիզ —2» նախագիծը, Ադրբեջանը չի կարողանա Վրաստանին գազով ապահովել։ Այսօր Ադրբեջանն ինքն էլ երկնագույն վառելիքի հետ խնդիրներ ունի ու բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ մոտ մեկ միլիարդ խմ գազ գնելու շուրջ։

Բրիտանական British Petroleum ընկերությանը պատկանող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի տարանցման համար Թբիլիսի ստանում է 5% կամ 300 միլիոն խմ գազ։ Ընկերությունը արդյունահանում է 6-ից 7 միլիարդ խմ գազ, մնացած 85% կամ 1,5 խորանարդ մետրը Վրաստանը ստանում է SOCAR-ից։

Հայտնի է, որ Վրաստանը մասամբ գազային կախվածությունից կազատվի միայն 2019 թվականին, եթե մշակվի ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի նախագծի երկրորդ փուլը, նաև «Tanap» ու ՏԱՐ նախագծերը, որոնցում այն առանցքային դեր է կատարում։ Այս նախագծերը կարևոր են «Հարավային գազային միջանցքի» իրագործման համար, որը նախատեսում է, որ «Շահ-Դենիզ —2» ադրբեջանական գազը կտեղափոխվի Եվրոպա։ «Tanap»-ը կանցնի Թուրքիայի արևելյան սահմանից մինչև արևմտյանը ու կմիանա ՏԱՐ-ին, որը գնում է Հունաստան, Ալբանիա ու Իտալիայի հարավ։

Русская версия

Գլխավոր թեմաներ