00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը վաճառում է «Նաիրիտի» գույքն ու բանակցում այն վերագործարկելու շուրջ

Բաժանորդագրվել
Կառավարությունը վաճառում է «Նաիրիտ»–ի գույքը։ Նախկին տնօրենը վստահեցնում է, որ օտարերկրյա ներդրողները պատրաստ են վերագործարկել գործարանը, բայց միայն տեխնիկական աուդիտ անցկացնելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Մի քանի օրից` օգոստոսի  15-ին, «Նաիրիտ» –ի գույքն արդեն երրորդ անգամ կհանվի աճուրդի։ Այս մասին հայտարարությունն արդեն հրապարակված է հրապարակային ծանուցումների azdarar.am  պաշտոնական կայքում։ Դրա համաձայն` վաճառքի են հավել ոչ միայն գործարանի սարքավորումներն ու գույքը, այլև մի քանի շենք–շինություն` ընդհանուր առմամբ` 81.5 մլ դրամ արժեքով:

Բայց մինչ գործարանի սնանկության գործով կառավարիչն աճուրդներ է կազմակերպում, պոտենցիալ ներդրողները վստահեցնում են, որ բանակցում են կառավարության հետ` «Նաիրիտը» շահագործելու շուրջ։

Завод Наирит - Sputnik Արմենիա
Ինչու՞ երկու վարչապետներին չի հաջողվում լուծել «Նաիրիտ»–ի հարցը

«Եվրոպա–Ասիա բիզնես կենտրոն» հոլդինգն արդեն 2–րդ տարին է, ինչ այս հացով դիմել է ՀՀ կառավարությանն ու պատասխանի է սպասում։

Հոլդինգի ներկայացուցիչ, գործարանի նախկին տնօրեն Արմեն Իսրայելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հոլդինգի հետ համագործակցող ներդրողներն այս օրերին Հայաստանում են և բանակցություններ են վարում գործադրի, ավելի կոնկրետ` փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ։

«Հոլդինգը մեկ տարի առաջ արդեն հայտնել էր, որ պատրաստ է ներդրում կատարել «Նաիրիտում», բայց, հաշվի առնելով, որ մեկ տարի է անցել, և «Նաիրիտի» ներկա տեխնիկական վիճակն այն չէ, ինչ մեկ տարի առաջ, հոլդինգը ցանկություն է հայտնում իր միջոցներով տեխնիկական աուդիտ անցկացնել, պարզել, թե արդյոք գործարանի ներկա վիճակը թույլ կտա կատարել նախկին խոստացած չափով ներդրումները»,– ներկայացնելով կառավարության հետ բանակցությունների հիմնական թեման` ասաց Արմեն Իսրայելյանը։

Նշենք, որ մեկ տարի առաջ հոլդինգը կառավարությանն առաջարկել էր 70-100 մլ դոլար ներդրմամբ վերագործակել «Նաիրիտը»։

Գործարանի ներկայիս տեխնիկական վիճակի ուսումնասիրությունն իրականացնելու նպատակով Հայաստանում է Բուլղարիայի ներկայացուցիչ Պլամել Ռուսևը։ Նա հայտնեց, որ նախօրեին եղել է «Նաիրիտում» ու որոշ պատկերացում կազմել գործարանի վիճակի մասին։

© Sputnik / Nelli DanielyanԱրմեն Իսրաելյան, Պլամել Ռուսև և Գարի Նեվիլ
Пламен Русев - Sputnik Արմենիա
Արմեն Իսրաելյան, Պլամել Ռուսև և Գարի Նեվիլ

«Երեկ մենք մեր գործընկերների հետ եղանք «Նաիրիտի» տարածքում։ Գործարանը վատ վիճակում չէր։ Պարզ է, այն 2010թ–ից ի վեր չի աշխատել, գրեթե 7 տարի, իհարկե, որոշ խնդիրներ կան։ Բայց, ընդհանուր առմամբ լավ է պահպանվել»,– ասաց Ռուսևը։

Ի դեպ, ներդրողները չեն թաքցնում, որ գործարանի վերագործարկման դիմաց կառավարությունից պահանջում են հարկային արտոնություններ և պատասխանատվություն չեն կրելու գործարանի նախկին պարտքերի, այդ թվում աշխատավարձերի համար։

«Նաիրիտը» սնանկ ճանաչվեց 2015թ–ին։ Սնանկության վարույթի համար հիմք էր ծառայել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի` ՀԷՑ–ին ունեցած 1 235 003 232 դրամ պարտքը։

Նշենք, որ ներդրողների հետ բանակցությունների մասին մենք փորձեցինք տեղեկատվություն ստանալ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից։ Նախարար Վաչե Գաբրիելյանի օգնական Լուսինե Մնացականյանը խոստացավ մեր հարցմանը պատասխանել նախարարի հետ հստակեցնելուց հետո, բայց այդպես էլ չպատասխանեց։

Լրահոս
0