00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում կքննարկեն Հյուսիս-հարավն ու Հայաստան–Իրան երկաթուղին

© Sputnik / Игорь Агеенко / Անցնել մեդիապահոցСтроительство БАМа-2 в Амурской области
Строительство БАМа-2 в Амурской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերին Մոսկվայում Հայաստանն առաջարկում է քննարկել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և «Հարավային երկաթուղու» կառուցման հարցերը։ Նման առաջարկով ԵԱՏՄ–ում հանդես է եկել Տրանսպորտի փոխնախարարը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Ս.թ. դեկտեմբերի 17-ին Մոսկվայում նախանշված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի նախարարների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու տրանսպորտի և ենթակառուցվածքների բնագավառի գերակա նախագծերի ցանկը: 

Այդ ցանկում հայկական կողմն առաջարկել է ներառել նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առ այսօր չիրականացված մասը և «Հարավային երկաթուղու» կառուցման հարցը: Ղրղըզստանի Հանրապետությունում օգոստոսի 4- 5-ին անցկացված խորհրդակցության ժամանակ այս առաջարկությամբ հանդես է եկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը։

Железная дорога - Sputnik Արմենիա
Մետաքսի ճանապարհ. տարանցիկ երկիր դառնալու հզոր հեռանկարը

Հիշեցնենք, վերոհիշյալ երկու նախագծերի մեկնարկը տրվել էր 2013թ–ի հունվարի 18-ին։

Ըստ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի` նախագծերի արժեքը գնահատվել էր 3 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությանը հայտարարվեց, որ Չինաստանն այն դիտարկում է որպես «Մետաքսի ճանապարհի» մի մաս, և Հայաստանում երկաթուղու շինարարության նպատակով «Ռասիա ՖԶԷ»-ն համագործակցելու է միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների, կամուրջների կառուցմամբ մասնագիտացած «Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության» հետ:

Այս խոստումնալից արարողությունից 4 տարի անց, թվում էր ՀՀ կառավարությունն արդեն հրաժարվել է Իրանի հետ երկաթուղային կապ ունենալու մտքից։ Բայց, դատելով պաշտոնական հայտարարություններից, Տրանսպորտի նախարարությունը դեռ հույս ունի իրագործել վաղուց մոռացված նախագիծը։

Լրահոս
0