00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովում քննարկել են էներգետիկ ոլորտի հեռանկարները

© minenergyАрмяно-иранское сотрудничество
Армяно-иранское сотрудничество - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեղրու ազատ տնտեսական գոտին Հայաստանի համար կդառնա պատուհան դեպի Իրան, իսկ իրանցի գործարարների համար՝ դեպի Եվրասիական տնտեսական համագործակցության 180 միլիոնանոց շուկա, կարծում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի խորհրդական և ԻԻՀ ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը շնորհավորել է Իրանի բարեկամ ժողովրդին նախագահական ընտրությունների կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նախագահ Ռոհանիի պաշտոնավարման երկրորդ շրջանում ևս հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ ու խորանալ:

Агарон Варданян - Sputnik Արմենիա
Թեհրանում հայ-իրանական հարաբերությունները համարում են լուսավոր հեռանկար ունեցող

«Վստահ եմ` մեր համագործակցությունը տնտեսական բնագավառում՝ հատկապես էներգետիկայի ասպարեզում կշարունակի զարգանալ, խորանալ և փոխշահավետ արդյունքներ կբերի թե՛ Հայաստանին, թե՛ Իրանին»,- ասել է Աշոտ Մանուկյանը:

Աքբար Թորքանին շնորհակալություն  է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ  էներգետիկայի ոլորտը Իրանի տնտեսության կարևորագույն  ճյուղերից է:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:

«Մենք շատ լավ համագործակցություն ունենք Հայաստանի հետ՝ գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտում և այն ընդլայնելու հնարավորություններ և ներուժ կան»,- ասել է Աքբար Թորքանը։

Աշոտ Մանուկյանը ներկայացրել է մինչև 2036 թ. Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ նշելով, որ այսօր ընթանում է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման շինարարությունը: Դրա շնորհիվ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը կհասնի 1050 ՄՎտ-ի։ Նախարարը կարևորել է նաև Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումը, որի համակցումը  Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։

Агарон Варданян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրանական կողմը Արցախի սահմանը դիտարկում է որպես հայ-իրանական սահման. իրանագետ

Նախարարն անդրադարձել է նաև «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրին, որի կապակցությամբ արդեն կա Իրանի Էներգետիկայի նախարարության համաձայնությունը և փոխգործակցության համատեքստում այն կարելի է դիտարկել որպես էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի բաղկացուցիչ մաս։ Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևան ՋԷԿ 2-րդ էներգաբլոկի կառուցմանը։

Խոսելով Հայաստանի Էներգետիկ անվտանգության ամրապնդման ծրագրերի մասին՝ նախարարն ընդգծել է Լոռու մարզում 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կարևորությունը, որը կառուցվում է «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ներկայացվել է նաև Մասրիկում կառուցվելիք 55 ՄՎտ հզորությամբ առաջին արևային կայանի կառուցման ծրագիրը:

Անդրադառնալով Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը՝ Աշոտ Մանուկյանն ընդգծել է. «Ազատ տնտեսական գոտու ստեղծումը ևս մեր օրակարգային հարցերից է։ Վստահ եմ` այն կդառնա Հայաստանի համար պատուհան դեպի Իրան, իսկ իրանցի գործարարների համար՝ դեպի Եվրասիական տնտեսական համագործակցության 180 միլիոնանոց շուկա»։

Լրահոս
0