04:19 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
ԱՄՆ դոլար

Ռուսաստանը Հայաստանին 100 միլիոն դոլարի վարկ է տրամադրում

© Sputnik/ Наталья Селиверстова
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
26 0 0

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ: Կառավարությունը հավանություն տվեց պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքմանը:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը գործադիրը հավանություն տվեց: Ռուսական Կողմը Հայկական Կողմին տրամադրում է մինչև 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ` ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

«Հայկական Կողմը Վարկն օգտագործում է (ԱՄՆ դոլարով) հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչև 90 տոկոսի ֆինանսավորման համար` կնքված սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան Պայմանագրերում նշված ռուսական և հայկական կազմակերպությունների միջև»,-ասված է համաձայնագրի տեքստում:

Ըստ տեղեկության՝ կանխավճարային վճարումները կազմում են յուրաքանչյուր Պայմանագրի արժեքի ոչ պակաս, քան 10 տոկոսը և իրականացվում են Հայկական Կողմից հօգուտ ռուսաստանյան Լիազորված կազմակերպությունների։

Վարկի նկատմամբ տոկոսները հաշվարկվում են տարեկան 3,0 տոկոս տոկոսադրույքով:

Հայկական Կողմը վարկն օգտագործում է 2018-2022թթ. ընթացքում: Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով:

Գլխավոր թեմաներ