00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը` քաղցրահամ դրախտ. թղթի վրա մնացած ծրագրեր, օդում կախված խոստումներ

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցСахарный завод "Свобода" в Краснодарском крае
Сахарный завод Свобода в Краснодарском крае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2010 թ.–ից մինչև օրս եթե Հայաստանի մնացած քաղաքացիների կյանքը չքաղցրանար, ախուրյանցիները պետք է, որ քաղցրացած լիներ։ Այդպես էին խոստացել, բայց պարզվեց, որ քաղցր կյանքը տնտեսապես շահավետ չէ։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանը վաղուց արդեն պետք է դարձած լիներ շաքար արտադրող ու, նույնիսկ, արտահանող երկիր։ 7 տարի առաջ, 2010 թ.-ի հոկտեմբերին Ախուրյանի շաքարի գործարանի բացմանը մեր երկրի բարձրագույն իշխանությունը նման խոստում էր տվել։ Նույն խոստումների համաձայն՝ գործարանի կառուցումը պետք է նպաստեր նաև Ախուրյանի տարածաշրջանում շաքարի ճակնդեղի մշակմանը։ Այդ նպատակով դեռևս 2008 թվականին նույնիսկ ճակնդեղագործության զարգացման հայեցակարգ էր հաստատվել։

Сахарный песок - Sputnik Արմենիա
Քաղաքական կոալիցիա շաքարի բիզնեսի շուրջ

7 տարի անց պաշտոնական վիճակագրությունը փաստում է. շաքարի ներմուծման ծավալները միայն 2017 թ.-ի առաջին կիսամյակում 10 անգամ ավելացել են, տեղական արտադրությունը` կրճատվել, Ախուրյանի գյուղերում էլ ճակնդեղ գրեթե չի աճում։

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը նշեց, որ գյուղացիները ճակնդեղն աճեցնում են իրենց տնամերձերում, բացառապես որպես անասնակեր։ Գործարանը, գյուղապետի խոսքով, ճակնդեղ գյուղացիներից չի մթերում։

«Մեր մոտից չի մթերվում, գուցե ուրիշներից գնում է, ես տեղյակ չեմ, բայց Ախուրյանից` ոչ»,- ասաց Արծրունի Իգիթյանը։

Նույն պատասխանը տվեց նաև Ախուրյանի տարածաշրջանի Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

«Գործարանը պատրաստի հումք է բերում, վերամշակում։ Մենք գործարանի ղեկավարության հետ հանդիպումներ ենք ունեցել այս հարցով։ Մեզ ասել են, որ այդ տարբերակն ավելի ձեռնտու է, քան ճակնդեղից արտադրելը, դրա համար էլ չընդառաջեցին գյուղացիներին»,- ասաց նա։

Գործարանի միակ օգուտն Ախուրյանի տարածաշրջանի բնակչությանը աշխատատեղերով ապահովելն է, այն էլ`ժամանակավոր և ընդհատումներով։

«Սեզոն կա ամբողջ հզորությամբ է աշխատում, սեզոն կա` հումք են դատարկում։ Պարբերաբար աշխատում է։ Կան մշտական աշխատատեղեր, կան սեզոնային, երբ հումքը դատարկող բանվորներ են վարձում»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ Բասենից 20-30 սեզոնային աշխատող ներգրավված է գործարանների աշխատանքներում։

«Գործարանը ճակնդեղի արտադրությունը չխթանեց, բայց գոնե սոցիալական որոշակի խնդիր լուծեց»-, եզրակացրեց գյուղապետը,- «բայց եթե շաքարի ճակնդեղն էլ կարողանային բարձր գնով ընդունել, դա արդեն շատ լավ կլիներ, հատկապես, որ այդ հնարավորությունները ունենայինք»։

Ախուրյանի տարածաշրջանում ճակնդեղագործության զարգացման չկայացած ծրագրի մասին տեղյակ են նաև գյուղատնտեսության նախարարությունում։ Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը չի թաքցնում, որ Հայաստանում արդյունաբերական նպատակով ճակնդեղ չի աճեցվում։

Մամուլ - Sputnik Արմենիա
Մամուլ. անհետացած դպրոցն ու սահմանից հետ ուղարկված շաքարավազը

«Արդյունաբերականին անցնելու համար մենք, բացի գործարանից, պետք է նաև տեխնոլոգիաներ ունենանք ճակնդեղ աճեցնելու։ Բացի այդ, դու չես կարող քո երկրում աճեցնել մի բան, որը մեկ այլ երկրում ավելի արդյունավետ ու մատչելի է։ Կհայտնվենք մի վիճակում, երբ կունենանք ճակնդեղ, բայց կունենանք նաև մթերման խնդիր»,- մեր հարցին ի պատասխան ասաց Առաքելյանը։
Թե ինչ է արվել այս ուղղությամբ անցած 7 տարիների ընթացքում, գյուղնախարարը դժվարացավ գնահատել իր նախորդների արածն ու չարածը։

«Ենթադրում եմ` արվել է։ Գուցե ցույց է տրվել, որ դա մատչելի չէ, և մեր գյուղացին պատրաստ չէ մասշտաբային ճակնդեղ արտադրելու մրցակցային գնով, և կանգնեցվել է։ Այդքանը ես գիտեմ, որ փորձ արվել է, հաշվարկներ արվել են և ցույց է տրվել, որ արդյունավետ չէ Հայաստանում ճակնդեղի կամ շաքարավազի մասսայական արտադրությունը»,- ասաց նախարարը։

2010 թ.-ի հոկտեմբերին Ախուրյանում գործարկված «Լուսաստղ Շուգր» գործարանն այսօր աշխատում է իր հզորությունների 25-30 տոկոսով: 2011-2012 թ.թ.-ին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում հայտնված գործարանը 2013 թվականից հետո դուրս է մնացել դրանից։

Գործարանի կառուցումը մեկնարկել էր 2006 թվականին Ախուրյանի տարածաշրջանի Արևիկ համայնքի նախկին բազայի տարածքում։ Գործարանի կառուցումն արժեցել է 102 մլն. ԱՄՆ դոլար։

Լրահոս
0