00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից հեռանալիս զբոսաշրջիկն առձեռն գումար կստանա. ՊԵԿ–ը պարզեցնում է Tax free համակարգը

© Sputnik / Karen YepremyanПосадка на рейс. Аэропорт "Звартноц
Посадка на рейс. Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2018թ–ի հունվարի 1-ից Հայաստան եկող զբոսաշրջիկներն ավելի մեծ արտոնություններ կստանան Tax free համակարգից օգտվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանից հեռանալիս զբոսաշրջիկը կարող է հենց օդանավակայանում որոշակի գումար ստանալ մաքսային ծառայողից։ ԱԱՀ–ի վերադարձը զբոսաշրջիկներին 2018թ–ի հունվարի 1-ից կարող է իրականացվել նաև առձեռն տարբերակով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը։

грузовики на КПП - Sputnik Արմենիա
ԱԱՀ–ն հայ արտահանողներին կվերադարձվի 22 անգամ ավելի արագ

Բացի այդ այս արտոնությունից օգտվելու համար 2 անգամ նվազեցվել է նաև գնումների նվազագույն սահմանաչափը։ Եթե նախկինում ԱԱՀ–ից ազատ գնումների իրավունք էին ստանում օրական առնվազն 100 000 –ի չափով գնումներ իրականացրած զբոսաշրջիկները, ապա հունվարի 1-ից նման իրավունք կստանան օրական նվազագույնը 50 000 ծախսողները։

«Զբոսաշրջիկը երկրից դուրս գալիս մաքսավորին ներկայացնում է համապատասխան գնումների կտրոնները։ Մաքսային տեսուչն իրավունք ունի կասկածի դեպքում նաև ստուգել այդ ապրանքների առկայությունը և պարզել` դրանք իրոք նո՞ր են, թե՞ ոչ, որպեսզի օգտագործված ապրանքները նորի անվան տակ չարտահանվեն, և չարաշահումներ չլինեն»,– ասաց Պողոսյանը։

Սահմանը հատելիս ԱԱՀ վերադարձի գումարը զբոսաշրջիկը կարող է ստանալ ինչպես առձեռն, այնպես էլ փոխանցման կարգով` իր նախանշած բանկային հաշվեհամարին։

Նշենք, որ գումարը ՀՀ–ում հաշվարկվում և վերադարձվում է բացառապես ՀՀ դրամով։

Լրահոս
0