00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիոնի հայազգի գործարար. «Բարեգործությունը վերջացավ, մենք միամիտ չենք»

© Facebook/Raffi KrikРаффи Крикорян
Раффи Крикорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիոնում բնակվող հայազգի Րաֆֆի Կրիկորյանը պատրաստվում է Հայաստանում ներդրումներ անել, բայց, միաժամանակ, զգուշացնում է` չկարծեք, թե միամիտ եմ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի–Sputnik. Կա մի իրավիճակ, երբ Հայաստանից անվերջ սպասում են սփյուռքահայերի փողերին, իսկ վերջիններն  էլ մտավախություն ունեն, որ իրենց այստեղ խաբում են։ Լիոնում ծնված ու մեծացած Րաֆֆի Կրիկորյանը լսել է այդ ամենի մասին, բայց փորձում է չսևեռվել ու իր գործն անել։

Работа бульдозера - Sputnik Արմենիա
Փաստեր, թե ինչու պետք է Հայաստանում ներդրում անել. սփյուռքահայ գործարարի խորհուրդները

«Մենք Հայաստան–Սփյուռք համաժողովին եկանք ու ասացինք` մի քիչ մեզ հարգեք, ի՞նչ եք մտածում, մենք այստեղ եկել ենք առանց իմանալո՞ւ, թե կեցությունն ինչպես է։ Մենք միամիտ չենք»,– ասաց Կրիկորյանը։

Հայաստանում ներդրումներ անելիս նա որոշել է հետևել բիզնեսի չոր կանոններին` մի կողմ թողնելով պատմական ռոմանտիզմը։

«Ինչպես որ աշխատում եմ մյուս երկրների հետ, նույնկերպ պետք է աշխատեմ Հայաստանի հետ, ինձ համար տարբերություն չկա։ Հիշում եմ երկրաշարժը կամ պատերազմը, բայց դա վերջացավ, բարեգործությունն էլ հետը։ Հենց բարեգործությունն է, որ մեզ սպանում է»,– ասաց Կրիկորյանը։

Բարեգործությունը բերում է  մուրացկանության, կարծում է Կրիկորյանը։ Հատկապես, այն պարագայում, երբ Հայաստանում մեծանում է ֆանտաստիկ սերունդ` նորարար գաղափարներով ու նախաձեռնություններով, այդ հասկացությունը խիստ անտեղի է։

Раффи Семерджян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Րաֆֆի Սեմերջյան. «ներդրումները նախ գյուղատնտեսության ոլորտում են անհրաժեշտ»

«Ապագան Հայաստանինն է, դուք տեսնում եք, թե ինչպես է երկիրը զարգանում։ Բիզնեսի համար բարենպաստ պայմաններ էլ կան, չնայած՝ չեմ կարող ասել, որ դրանք դրախտային են։ Միաժամանակ, Հայաստանն ապահով է ներդրումների համար, այս ու Արցախի բանկերը սուպեր ապահով են`ի տարբերություն եվրոպական բանկերի»,–ասաց Կրիկորյանը։

Գյուղատնտեսություն և նորագույն տեխնոլոգիաներ. սրանք են այն ուղղությունները, որոնցում իր ներդրումը կունենա նաև Կրիկորյանը։

«Երկիրը պահելու համար նախ պետք է մեր գյուղացիներին պահենք։  Երբ մեր զինվորներին ճակատ ենք ուղարկում, պետք է մտածենք, որ նրանց մեջքին մարդ է պետք ունենալ»,– ասաց Լիոնի հայազգի գործարարը։

Կրիկորյանը գիտի, որ Հայաստանում մարդիկ կան, որոնք չեն սիրում օրենքով աշխատել, սակայն նա նաև նշում է` ինչքան էլ սփյուռքահայերը պահանջեն կամ դժգոհեն իշխանությունից, պետք եղած ժամանակ  7 միլիոնանոց հայկական Սփյուռքը կարող է համախմբվել Հայաստանի անվտանգության ու զարգացման շուրջ։

Լրահոս
0