21:33 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Բյուջե

2018-ի «զարգացման» բյուջեն. առաջնային կմնան պաշտպանության ոլորտի ծախսերը

PHOTOLURE
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
17 0 0

Հայաստանի կառավարությունը նախատեսում է ավելացնել հարկային եկամուտները նոր ներդրումային ծրագրերի հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. 2018 թվականի Հայաստանի բյուջեն առաջին հերթին նախատեսում է ոչ թե ընթացիկ, այլ կապիտալային ծախսերի ավելացում։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս։

Արտաքին ապրանքաշրջանառության մասով, Արամյանի խոսքով, 2018թ. ներմուծումը կշարունակի աճել՝ կազմելով շուրջ 10%: 2018 թվականին գործընկեր երկրների տնտեսական աճին և ՀՀ կառավարության կողմից տնտեսության արտահանելի ոլորտում վարվող քաղաքականության ուղղությանը համահունչ՝ կանխատեսվում է արտահանման շուրջ 11.5% աճ (դոլարային արտահայտությամբ):

Հարկային եկամուտները նախատեսվում է բարձրացնել ներդրումային ծրագրերի (որոնք պետությունը արտոնություններ էր տալիս) հաշվին ու ավելի խիստ հարկային ստուգումների հաշվին։

Ինչ վերաբերում է ծախսերին, ապա 2015-16 թվականին դրանք ավելացրել էին, որպեսզի ավելի հաղթահարվեին արտաքին ցնցումները (ռուբլու կուրսի ու տրանսֆերների անկումը, մետաղների գների իջեցումը)։ 2017 թվականին դրանք սահմանափակեցին 7,6%,–ով, մինչև 1 տրիլիոն 64 միլիարդ դրամ։

Սակայն ծախսերի տրամաբանությունը կփոխվի. առաջին հերթին կաջակցեն կապիտալներին։ Իշխանությունների կարծիքով` նոր տնտեսական աճին կարող են օգնել նոր ենթակառուցվածքները (ճանապարհներ, ոռոգման համակարգեր, էլեկտրափոխանցումներ)։ Կապիտալ ծախսերը գրեթե երկու անգամ կաճեն` 98,6–ից մինչև 175 միլիարդ դրամ։

Բիզնեսին անմիջականորեն աջակցման ծրագրերը չեն ավելանա։

Առաջնային կմնան ծախսերը պաշտպանության ոլորտում` դրանք կավելացնեն 205–ից դառնալով գրեթե 234 միլիարդ դրամ։

Այն կիրականացվի սոցիալական ծախսերի հաշվին։ Սոցապահովության բյուջեն գրեթե չի աճի (408 միլիարդ դրամ), չի ավելանա նաև նվազագույն աշխատավարձը (մաքուր ծավալը` 55 հազար դրամ) ու միջին թոշակը (41 հազար դրամ)։ Բացի այդ` պետական սեկտորից նախատեսվում է 5 500 մարդ կրճատել։

Գլխավոր թեմաներ