00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. հայկական բիզնեսում ռուսական ներդրումները գերազանցել են 3 մլրդ դոլարը

© Sputnik / Asatur YesayantsНациональная галерея
Национальная галерея - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնական Երևանը Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը համարում է ամենահաջողվածն ու արդյունավետը հետխորհրդային տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերն է, իսկ ռուսական ներդրումների ծավալը հայկական բիզնեսում գերազանցում է 3 մլրդ դոլարը, ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ռուսաստան և Հայաստան. դարերով կոփված բարեկամություն» ցուցահանդեսի բացման ժամանակ։

«Ռուսաստան և Հայաստան. դարերով կոփված բարեկամություն» ցուցահանդեսն այսօր բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։ Պատմավավերագրական ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Пресс-конференция МИД РФ С.Лаврова и МИД РА Э.Налбандяна - Sputnik Արմենիա
Նալբանդյան. «Սարգսյանի և Ալիևի դեկտեմբերյան հանդիպման վերաբերյալ տվյալներ չկան»

Նալբանդյանի խոսքով` հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունն ամենահաջողվածն ու արդյունավետն է հետխորհրդային տարածքում։

«Հայաստանում ավելի քան 2000 ձեռնարկություն է գործում ռուսական կապիտալով, զարգացնում ենք համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, այդ թվում` միջուկային, տրանսպորտի, հանքարդյունաբերական, նորարարական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում», – նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նա ավելացրեց, որ մեր ժողովուրդներին մի շարք խորը բարեկամական զգացողություններ են կապում, որոնք բոլոր ժամանակներում մեր հարաբերությունների մեջ որոշիչ են եղել։ Հենց սա է կազմում այն ամուր հիմքը, որի վրա կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի բազմակողմանի հարաբերությունները։

Նալբանդյանի խոսքով` հայերը Ռուսաստանում ապրում են սկսած XI դարից, բոլորիս են հայտնի Հայաստանի և Ռուսաստանի ականավոր որդիների անունները, իսկ բազմադարյա ավանդույթները սերնդեսերունդ են փոխանցվել։

«Մեր հարաբերությունները կանխորոշում են միջպետական միասնական վստահ փոխգործակցության զարգացում բոլոր ուղղություններով։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ է բացել ժամանակակից պատմության մեջ, որն անցել է ժամանակի փորձությունը», – նշեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

Նալբանդյանն ավելացրեց, որ վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 100 հանդիպում է տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, լուրջ պայմանագրային և իրավական հիմք կա. ստորագրվել է ավելի քան 200 պայմանագիր և համաձայնագիր։ Արդյունավետ համագործակցություն կա քաղաքական գերատեսչությունների միջև, կառուցողական փոխգործակցություն միջազգային հարթակներում, նաև սերտ փոխգործակցություն է հաստատված անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։

«Տնտեսական համագործակցության երկարատև ծրագիր է ստորագրվել մինչև 2020 թվականը, ինչը վկայում է, որ տնտեսական հարաբերությունները բացառիկ հեռանկարային բնույթ ունեն», – նշեց նախարարը։

Միջոցառումների շրջանակում անցկացվեց նաև հոբելյանական ամսաթվերին նվիրված հայկական նամականիշի մարման արարողությունը։ ԱԳՆ ղեկավարները կտրեցին կարմիր ժապավենը և ողջույնի խոսքից հետո ծանոթացան ներկայացրած փաստաթղթերին և նոր ցուցահանդեսի լուսանկարներին։ Ցուցահանդեսը կտևի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 22-ը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ լավրովը Հայաստանում է գտնվում աշխատանքային երկօրյա այցով։

Լրահոս
0