04:45 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ջուր

Հայաստանում ջուրը կթանկանա, սակայն բնակչության գրպանին չի հարվածի

© Sputnik/ Константин Чалабов
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
34 0 0

Հունվարի 1-ից ջուրը կթանկանա, սակայն պետությունն այդ թանկացումը կփոխհատուցի։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. 2018 թվականին Հայաստանի բյուջեն կսուբսիդավորի խմելու ջրի թանկացումը։ Այդ մասին ԱԺ–ում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, 2018 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման վերջնական փուլում։ Նախնական նախագծին որոշվել էր ավելացնել շուրջ 1.3 մլրդ դրամ։

2018 թվականի հունվարի 1-ից ջրամատակարարման հանրապետական օպերատորը` «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ն, կբարձրացնի ջրի սակագինը 11,414 դրամով, մինչև 19,414 դրամ։

Որպեսզի հանրապետության բնակիչները նախկին սակագնով ջուր ստանան, պետությունը թանկացումն իր վրա կվերցնի և կփոխհատուցի այն։

«Վեոլիա ջուրը» ֆրանսիական Veolia Eau – Compagnie Generale des Eaux–ի դուստր ձեռնարկությունն է։ 2017 թվականից ընկերությունը հանրապետությունում սպասարկում է ավելի քան 400 բնակավայր, այդ թվում գրեթե բոլոր քաղաքները։

Նշենք, որ արդեն հաստատված գրաֆիկով, ջուրը կթանկանա մինչև 2023 թվականը։ Ում և ինչպես են օգնելու (սոցիալապես անապահովներին, թե բոլորին)` իշխանությունը դեռ չի որոշել։

Գլխավոր թեմաներ