10:02 14 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Պետբյուջե

ԱԺ–ն ընդունեց Հայաստանի հաջորդ տարվա բյուջեն. ծախսերը 8% տոկոսով շատ են, թոշակները` նույնը

PHOTOLURE
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
3701

Հայաստանի 2018 թվականի բյուջեի գումարներով ավելի շատ ճանապարհներ կկառուցվեն, բայց ավելի մեծ թոշակներ չեն վճարվի։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի պետբյուջեի ծախսերը կավելանան 7,75%-ով։ Պետբյուջեի համապատասխան նախագիծն ընդունեց ՀՀ ԱԺ-ն։

Նախագծին կողմ քվեարկեցին 64 (ՀՀԿ-ից և Դաշնակցությունից), դեմ` 35 պատգամավոր («Ծառուկյան» և «Ելք» դաշինքներից)։

Բյուջեի ծախսերը 1 տրիլիոն 360 մլրդ դրամից կաճեն մինչև 1 տրիլիոն 465 մլրդ։

Նշենք, որ պետբյուջեի ծախսերն ավելացրել էին 2015-16 թվականներին, որպեսզի արտաքին ցնցումների ժամանակ (Ռուսաստանում առկա դժվարությունների և մետաղների գների անկման պարագայում) աջակցեն տնտեսությանը։ Սակայն արդյունքում կտրուկ աճեց բյուջեի դեֆիցիտը` ՀՆԱ 3,5% մինչև 5,9%։ Այդ պատճառով 2017 թվականին ծախսերը կտրուկ կրճատեցին, իսկ դեֆիցիտը նվազեցրին մինչև 2,8%։

2018 թվականին ծախսերը կրկին կավելացնեն։ Սակայն առաջին հերթին կբարձրացնեն ենթակառուցվածքների ծախսերը։ Եթե սոցիալական ծախսերը զգացվում են միանգամից, ապա նոր ճանապարհներից կամ ոռոգման ջրանցքներից ստացած արդյունքը կզգանք մի քանի տարի շարունակ, կարծում են ֆինանսների նախարարությունում։

Այդ պատճառով կապիտալ ծախսերը գրեթե կրկնակի կավելացնեն` 98,6 մինչև 175 մլրդ դրամ։ Հիմնականում` արտասահմանյան վարկերի հաշվին։

Սակայն վարկերն ավելի զգուշավորությամբ կվերցնեն։ Եթե 2017 թվականին կառավարության արտաքին պարտքը աճեց 700 մլն դոլարով, 2018 թվականին կաճի միայն 300 մլն-ով` մինչև 5,8 մլրդ դոլար։

Իշխանությունն առաջնային է համարում նաև պաշտպանության ոլորտի ծախսերը և պատրաստվում է 205 մլրդ-ից հասցնել 234 մլրդ-ի։

Իսկ սոցիալական ապահովման համար ծախսերը չեն ավելացնի և կթողնեն 408 մլրդ դրամի սահմանում։ Այդ պատճառով էլ թոշակները երրորդ տարին անընդմեջ նույնը կմնան (ինչպես հիմնականը, այնպես էլ ստաժի տարիների համար ավելացումները)։ Միջին կենսաթոշակը կրկին կկազմի 41 հազար դրամ։

Բյուջեի եկամուտները (հարկեր և տուրքեր) կավելացնեն 10%-ով, 1 135-ից մինչև մոտ 1 248 մլրդ դրամ։ Դրա համար հարկային ծառայությունը ավելի խիստ է գնահատելու հարկերի չվճարման ռիսկերը 100 մլն դրամից շատ շրջանառություն ունեցող բոլոր սուբյեկտների համար։

Գլխավոր թեմաներ