02:50 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Մեղրի ԱՏԳ

Եվրասիական և իրանական բիզնեսի «խաչմերուկը». Սյունիքում բացվեց «Մեղրի» ԱՏԳ–ն

© Sputnik / Aram Nersesyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
9130

Իրանական ապրանքներն ավելի հեշտ կարտահանվեն Ռուսաստան, իսկ ռուսական ապրանքներն` Իրան, բայց դրա համար նրանք «մի փոքր հայկական» պետք է դառնան։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի արտաքին առևտրի ամրապնդումը երկարատև գործընթաց է, այստեղ կանգ առնել չի կարելի ոչ մի րոպե, Իրանի հետ սահմանին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու բացման արարողության ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ընկերությունները, որոնք այնտեղ արտադրություն կհիմնեն, կազատվեն հիմնական հարկերից (եթե արտադրանքն արտերկիր է արտահանվում)։ Ընդ որում, այդ ապրանքներն ավելի քան կիսով չափ պետք է արտադրված լինեն Հայաստանում։

Իրանական ընկերությունների նման «հայկական գրանցումը» նրանց համար դռներ կբացի դեպի Եվրասիական միության շուկա, իսկ ռուսական և եվրասիական (ինչպես նաև Եվրոպական) բիզնեսին` պարզեցված ճանապարհ դեպի Իրան։

Բացումը ընդհանուր խնդրի միայն մի փոքր մասն է։ Անհրաժեշտ է, որպեսզի այստեղ, որքան հնարավոր է արագ, մեկը մյուսի հետևից արտադրություն բացվի, որպեսզի Հայաստանից արտահանումը աճի, իսկ տարածաշրջանում աշխատատեղերը գնալով ավելանան։

«Ներդրողների հետ անդադար աշխատանք է պետք տանել, որպեսզի և՛ Հայաստանը, և՛ նրա գործընկերները ստանան այս նախաձեռնությունից ակնկալվող օգուտը», – հայտնեց վարչապետը։

Բացմանը «Մեղրի» ԱՏԳ–ի ղեկավարները մի շարք համաձայնագրեր ստորագրեցին հայ ձեռնարկատերերի հետ, ինչպես նաև համագործակցության հուշագիր` Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հետ։

  • Մեղրի ԱՏԳ–ի բացումը
    Մեղրի ԱՏԳ–ի բացումը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Մեղրի ԱՏԳ–ի բացումը
    Մեղրի ԱՏԳ–ի բացումը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Մեղրի ԱՏԳ–ի բացումը
    Մեղրի ԱՏԳ–ի բացումը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Մեղրի ԱՏԳ–ի բացումը
    Մեղրի ԱՏԳ–ի բացումը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Մեղրի ԱՏԳ–ի բացումը
    Մեղրի ԱՏԳ–ի բացումը
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 5
© Sputnik / Aram Nersesyan
Մեղրի ԱՏԳ–ի բացումը

Ներդրումների սկզբնական ծավալը նախատեսվում է հասցնել 28 մլն դոլարի: ԱՏԳ–ն մասնակցելու շահագրգռվածություն են հայտնել իրանական, ռուսական, չինական և հայկական ընկերությունները։ Ենթադրվում է, որ այնտեղ 100-120 ընկերություն է գործելու։ Արտադրված արտադրանքը նախատեսվում է արտահանել Իրան, ԵԱՏՄ երկրներ, Մերձավոր Արևելք, Թուրքմենստան։ Ակնկալվում է, որ տասը տարվա ընթացքում բոլոր ընկերություններն, ընդհանուր առմամբ 350-400 մլն դոլարի ներդրում կանեն։

Գլխավոր թեմաներ